https://arm.sputniknews.ru/20220503/alen-simvonjany-shnvorhakalutjun-hajtnec-vostikannerin-41624268.html
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T13:21+0400
2022-05-03T13:21+0400
2022-05-03T13:28+0400
հայաստան
ալեն սիմոնյան
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779591_0:84:1601:984_1920x0_80_0_0_4f798a456b002be6b9bfb23ef3bc20b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ոստիկաններին բողոքի ակցիաների ընթացքում իրենց պարտականությունները կատարելու համար։ Սիմոնյանն իր շնորհակալությունը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով արդեն մի քանի օր Երևանում ընթացող ակցիաները։Խորհրդարանի նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779591_88:0:1511:1067_1920x0_80_0_0_0edf77c5b046e84cd2d38b84d69ea8e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
հայաստան, ալեն սիմոնյան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
13:21 03.05.2022 (Թարմացված է: 13:28 03.05.2022) ԱԺ նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ոստիկաններին բողոքի ակցիաների ընթացքում իրենց պարտականությունները կատարելու համար։ Սիմոնյանն իր շնորհակալությունը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով արդեն մի քանի օր Երևանում ընթացող ակցիաները։
Խորհրդարանի նախագահն ընդունում է, որ բնության կիրառման եզակի դեպքեր եղել են, բայց կոչ է անում չընդհանրացնել դրանք։
«Ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ գնահատում եմ համաչափ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ նրանք պահպանում են մեր մյուս քաղաքացիների օրինական իրավունքները և թույլ չեն տալիս, որ այդ փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Բայց միևնույն ժամանակ նրանք հարգանքով են վերաբերվում նաև այն քաղաքացիներին, որոնք երթեր, ցույցեր իրականացնելու իրենց իրավունքն են իրացնում»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։