https://arm.sputniknews.ru/20220503/alen-simvonjany-akcianeri-u-sahmanajin-iravitshaki-mijev-ughigh-kap-e-tesnum-41626379.html
Ալեն Սիմոնյանը ակցիաների ու սահմանային իրավիճակի միջև ուղիղ կապ է տեսնում
Ալեն Սիմոնյանը ակցիաների ու սահմանային իրավիճակի միջև ուղիղ կապ է տեսնում
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի գնահատմամբ` ՀՀ ընդդիմության ու Ադրբեջանի քայլերը ինչ-որ ձևով համակարգվում են։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T13:50+0400
2022-05-03T13:50+0400
2022-05-03T13:51+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ընդդիմություն
բողոքի ակցիա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41652105_0:57:1600:957_1920x0_80_0_0_87998d7421f91e3cb49753522d6a0a35.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են վարչապետի ամենակարևոր այցերի կամ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմության կազմակերպած բողոքի զանգվածային ակցիաները։ԱԺ նախագահի գնահատմամբ` տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները ՀՀ ընդդիմադիր ուժերի համար վերջին շանսն են, որի տապալման դեպքում նույնիսկ խորհրդարան չպիտի վերադառնան, քանի որ նրանց քաղաքական ասելիքը սպառված կլինի։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41652105_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9cf4c140573aec5575e0e78573c0b97a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, բողոքի ակցիա, սահման
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, բողոքի ակցիա, սահման
Ալեն Սիմոնյանը ակցիաների ու սահմանային իրավիճակի միջև ուղիղ կապ է տեսնում
13:50 03.05.2022 (Թարմացված է: 13:51 03.05.2022) ԱԺ նախագահի գնահատմամբ` ՀՀ ընդդիմության ու Ադրբեջանի քայլերը ինչ-որ ձևով համակարգվում են։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են վարչապետի ամենակարևոր այցերի կամ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմության կազմակերպած բողոքի զանգվածային ակցիաները։
«Ես չեմ համարում, որ սա զուգադիպություն է։ Ես համարում եմ, որ այդ ամենն ինչ-որ ձևով համակարգվում է, և այն բացահայտումները, որոնք այսօր ԱԱԾ-ի կողմից արվում են, կարծում եմ` դրա մի մասն են։ Տեսե՛ք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց։ Սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է արդեն իսկ»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի գնահատմամբ` տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները ՀՀ ընդդիմադիր ուժերի համար վերջին շանսն են, որի տապալման դեպքում նույնիսկ խորհրդարան չպիտի վերադառնան, քանի որ նրանց քաղաքական ասելիքը սպառված կլինի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։