https://arm.sputniknews.ru/20220503/adrbejancin-u-turqy-vor-mtan-mer-erkir-dzer-grqery-varelu-en-manukjany-patmabannerin-41616720.html
Ադրբեջանցին ու թուրքը որ մտան մեր երկիր, ձեր գրքերը վառելու են. Մանուկյանը` պատմաբաններին
Ադրբեջանցին ու թուրքը որ մտան մեր երկիր, ձեր գրքերը վառելու են. Մանուկյանը` պատմաբաններին
Sputnik Արմենիա
ԵՊՀ-ի շենքի մոտ ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T11:24+0400
2022-05-03T11:24+0400
2022-05-03T12:15+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
բողոքի ակցիա
գեղամ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41654015_0:85:1600:985_1920x0_80_0_0_bcd790422f9f83ac41f1cbfe6fc16c50.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ԵՊՀ ուսանողներին և դասախոսական կազմին՝ հորդորելով դուրս գալ լսարաններից ու միանալ իրենց։Նա հիշեցրեց, որ 1988 թվականի մայիսի 28-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի տղերքի միջոցով առաջին եռագույն թևկապներն են սարքվել ու բաժանվել ուսանողներին։«Արևելագիտության, բանասիրության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետների ուսանողնե՛ր, դուք վաղը երկիր եք կառավարելու, իջե՛ք ցույցի, գիտեմ, որ մեծ մասդ հոգով կողմ եք, լիկվիդ կմնաք` թքած, իջե՛ք, որովհետև հակառակ պարագայում, Հայաստան ու Արցախ եք կորցնելու»,- ասաց նա։Դիմելով դասախոսական կազմին ու հատկապես պատմաբաններին, Մանուկյանը շեշտեց՝ չի՛ կարելի, որ պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չմասնակցի։«Պատմաբաննե՛ր, որ դասավանդում եք համալսարանում, հաստափոր գրքեր եք գրում և այսօր հանդուրժում եք, որ համալսարանի դռները փակեն՝ ձեր գրքերը զրո արժեք ունեն։ Եթե պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չի ուզում մասնակցել ու բավարարվում է գիրք գրելով, ապա վաղը ադրբեջանցին ու թուրքը, այս իշխանության պայմաններում որ մտան մեր երկիր, իմացե՛ք, ձեր գրքերը վառելու են»,- ասաց նա։Նշենք, որ նրա ելույթից հետո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նույնպես միացավ ակցիային, հայտնեց, որ իրենց բաժնի լսարաններում ուսանող չկա։ Ակցիային միացավ նաև արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։Ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ի բակում ազգագրական պարեր են պարում։Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41654015_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1c098ddf845802638c5087175d414e57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական համալսարան (եպհ), բողոքի ակցիա, գեղամ մանուկյան, видео
երևանի պետական համալսարան (եպհ), բողոքի ակցիա, գեղամ մանուկյան, видео
Ադրբեջանցին ու թուրքը որ մտան մեր երկիր, ձեր գրքերը վառելու են. Մանուկյանը` պատմաբաններին
11:24 03.05.2022 (Թարմացված է: 12:15 03.05.2022) ԵՊՀ-ի շենքի մոտ ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ԵՊՀ ուսանողներին և դասախոսական կազմին՝ հորդորելով դուրս գալ լսարաններից ու միանալ իրենց։
Նա հիշեցրեց, որ 1988 թվականի մայիսի 28-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի տղերքի միջոցով առաջին եռագույն թևկապներն են սարքվել ու բաժանվել ուսանողներին։
«Արևելագիտության, բանասիրության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետների ուսանողնե՛ր, դուք վաղը երկիր եք կառավարելու, իջե՛ք ցույցի, գիտեմ, որ մեծ մասդ հոգով կողմ եք, լիկվիդ կմնաք` թքած, իջե՛ք, որովհետև հակառակ պարագայում, Հայաստան ու Արցախ եք կորցնելու»,- ասաց նա։
Դիմելով դասախոսական կազմին ու հատկապես պատմաբաններին, Մանուկյանը շեշտեց՝ չի՛ կարելի, որ պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չմասնակցի։
«Պատմաբաննե՛ր, որ դասավանդում եք համալսարանում, հաստափոր գրքեր եք գրում և այսօր հանդուրժում եք, որ համալսարանի դռները փակեն՝ ձեր գրքերը զրո արժեք ունեն։ Եթե պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չի ուզում մասնակցել ու բավարարվում է գիրք գրելով, ապա վաղը ադրբեջանցին ու թուրքը, այս իշխանության պայմաններում որ մտան մեր երկիր, իմացե՛ք, ձեր գրքերը վառելու են»,- ասաց նա։
Նշենք, որ նրա ելույթից հետո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նույնպես միացավ ակցիային, հայտնեց, որ իրենց բաժնի լսարաններում ուսանող չկա։ Ակցիային միացավ նաև արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ի բակում ազգագրական պարեր են պարում։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։