https://arm.sputniknews.ru/20220502/zhamy-14ic-hetvo-bacelu-enq-tshanaparhnery-saghateljann-asac-inchu-41576054.html
Ժամը 14-ից հետո բացելու ենք ճանապարհները. Սաղաթելյանն ասաց` ինչու
Ժամը 14-ից հետո բացելու ենք ճանապարհները. Սաղաթելյանն ասաց` ինչու
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ ոստիկաններն այս ընթացքում անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T12:21+0400
2022-05-02T12:21+0400
2022-05-02T12:43+0400
իշխան սաղաթելյան
երևան
բողոքի ակցիա
փողոց
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41574550_0:84:1600:984_1920x0_80_0_0_3167313478ed6577f99b32059907fe52.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ժամը 14։00-ից Երևանի բոլոր փողոցները բաց կլինեն։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։Նշենք, որ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, թե Երևանի բոլոր փողոցներն արդեն բաց են։Ոստիկանությունը նաև հայտնել է, որ առավոտից անհնազանդության ակցիաների մասնակիցները փակել էին մայրաքաղաքի 3 տասնյակ խաչմերուկներ։Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41574550_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d11c2b78735fddf102769a3ece9089ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, երևան, բողոքի ակցիա, փողոց, հանրահավաք
իշխան սաղաթելյան, երևան, բողոքի ակցիա, փողոց, հանրահավաք
Ժամը 14-ից հետո բացելու ենք ճանապարհները. Սաղաթելյանն ասաց` ինչու
12:21 02.05.2022 (Թարմացված է: 12:43 02.05.2022) «Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ ոստիկաններն այս ընթացքում անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ժամը 14։00-ից Երևանի բոլոր փողոցները բաց կլինեն։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մարդիկ ինքնակամ դուրս են եկել փողոց, շարունակում են անհնազանդության ակցիաները։ Այս ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14։00-ը։ Ժամը 14-ից հետո բացելու ենք ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները ժամը 18։00-ին գան Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքի»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նշենք, որ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, թե Երևանի բոլոր փողոցներն արդեն բաց են։
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ առավոտից անհնազանդության ակցիաների մասնակիցները փակել էին մայրաքաղաքի 3 տասնյակ խաչմերուկներ։
Ինչպես արդեն
հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։