00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը փորձում է «կարապի երգը» երգել ու ընդհատակ անցնել. իշխանական պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanՎահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Վահագն Ալեքսանյանը նշում է, որ ոստիկաններն այս օրերին համաչափ են գործում, քանի որ չի կարելի ամեն պահի 300 անձով քաղաքում անհարմարություն պատճառել 1 միլիոն բնակչի։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պայքարելու է մինչև վերջ, և այդ վերջը բնավ իշխանության վերջը չի լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին։
«Ընդդիմությունը հայտարարեց, որ երեկ պետք է տեղի ունենար Հայաստանի ամենամեծ հանրահավաքը, սակայն տեղի ունեցավ շատ սակավամարդ հավաք` 10 000 մարդ մասնակցեց դրան։ Իհարկե, ընդդիմության իրավունքն է հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելը, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ընդդիմությանը ձայն է տվել 300 000-ից ավել քաղաքացի, իսկ հանրահավաքին մոտ 10 000 մարդ մասնակցեց»,- ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ ընդդիմադիրներն էլ են հասկանում, որ իրենց ընտրողների շրջանում իրենց վարկանիշը զրոյի է հասնում։
Ոստիկանների շարքում կան մեր գաղափարախոսությունը կիսողներ. Վարդևանյան
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ընդդիմությունը փողոց փակելով և քայլերթերով նույն գործիքներն է կիրառում, ինչ իրենք 2018-ին, Ալեքսանյանը նշեց, թե շատ լավ է, քանի որ մինչև վերջերս «մանտրայի պես կրկնում էին», որ 2018-ի հաղթանակն ընդամենը տեխնոլոգիաների հաղթանակ էր։ Իսկ հիմա, ըստ Ալեքսանյանի, սակավամարդ ակցիաներով ընդդիմությունն ապացուցում է, որ տեխնոլոգիան ընդամենը գործիք է, իսկ շարժումը կարող է թափ հավաքել, երբ իր հետևում մեծ գաղափար ունի, որը կիսում է ժողովուրդը։
Այնուամենայնիվ, իշխանական պատգամավորը կարծում է, որ կատարելապես անարդյունավետ են ընդդիմության գործողությունները, քանի որ այսօր ոստիկանությունը բերման ենթարկեց 120 անձի, և դրանից հետո ամբողջը վերացավ։

«2018-ին 120 անձ ներկայանում էր ոստիկանության մի բաժանմունք և ասում` մեզ ձերբակալեք, քանի որ գնում ենք փողոց փակելու։ Իսկ այս դեպքում լրատվականներում կարծես գնացուցակ էլ է հրապարակվել, թե ինչ արժե ակցիաների մասնակցությունը։ Այսինքն` որևէ լուրջ համեմատության եզր չկա 2018-ի հետ. 2018-ին ինքնաբուխ մեմ գեներացվեց, երբ մեկը տեսախցիկի առաջ ասաց` «Իռա՛, ժամը 1-ին կգամ», իսկ այս շարժման մեմն այն է, որ ցուցարարներից մեկը ոստիկանին ասում է` շորերս աշխատավարձիցդ թանկ է»,- ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին և բիրտ ուժ կիրառելուն, Ալեքսանյանը վստահեցնում է, որ իր «աչքով չեն ընկել» նման տեսարաններ, բայց տեսել է, որ ցուցարարներն են շիշ նետում ոստիկանների ուղղությամբ, հայհոյում։ Նա նշում է, թե այդ ամենը դատապարտելի է, և պետք չէ սադրել ոստիկաններին։ Ավելին, պատգամավորի համոզմամբ` ոստիկանները համաչափ են գործում, քանի որ չի կարելի ամեն պահի 300 անձով քաղաքում անհարմարություն պատճառել 1 միլիոն բնակչի։ Ալեքսանյանը հավելում է` ոստիկանն այսօր ծառայում է ՀՀ օրենքին, Սահմանադրությանը և քաղաքացուն։
Իշխանական պատգամավորը կարծում է, որ այս ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող, և դա իրենք էլ գիտեն։
«Նրանք փորձում են կարապի երգը երգել ու ընդհատակ անցնել` դաշտը բացել իրենց կողմից խամաճիկային դերում հայտնված գործիչներից մեկի համար, որն այնքան էլ չի ասոցացվում նրանց հետ, սակայն լուրջ կախում ունի նրանցից»։
Անդրադառնալով լուրերին, որ իշխանությունը սկսել է բանակցել ընդդիմության հետ` Ալեքսանյանը նշեց, որ դա փոքր մեդիատեռորի փորձ է, քանի որ չի պատկերացնում` ինչ է կարելի բանակցել ընդդիմության հետ։
Բերման ենթարկվածներ, ուժի կիրառում. անհնազանդության ակցիաները` լուսանկարներով
Հարցին, թե իրավիճակը հանգուցալուծելու ՔՊ-ի տարբերակը ո՞րն է` Ալեքսանյանը պատասխանեց, թե որպես այդպիսին` չի տեսնում հանգուցալուծման ենթակա իրավիճակ։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0