https://arm.sputniknews.ru/20220502/vostikanneri-sharqum-kan-mer-gaghaparakhvosutjuny-kisvoghner-vardevanjan-41585686.html
Ոստիկանների շարքում կան մեր գաղափարախոսությունը կիսողներ. Վարդևանյան
Ոստիկանների շարքում կան մեր գաղափարախոսությունը կիսողներ. Վարդևանյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահեցնում է` ոստիկանական ուժերի շարքում կան անձինք, որոնք ուղղակի հագել են այդ համազգեստը, իսկ իրականում որևէ մեկի թիկնապահն են։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T15:56+0400
2022-05-02T15:56+0400
2022-05-02T16:13+0400
արամ վարդևանյան
բողոքի ակցիա
ընդդիմություն
հայաստան
էլինար վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581042_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a11b40f819c035413f2ede0d8c5cce2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը վստահեցնում է` ՀՀ ոստիկանական համակարգում կան այնպիսի ծառայողներ, որոնք համաձայն են ընդդիմության կարծիքի ու գաղափարախոսության հետ։Այս մասին նա ասաց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում` մեկնաբանելով վերջին օրերին (հատկապես այսօր) ոստիկանական ուժերի գործողությունները։ Նրա պնդմամբ` 50 ոստիկաններից 46-ը բավական սթափ դատող, հասկացող, իրավիճակն ընկալող, իրենց ականջներին բաներ շշնջացող անձինք են, իսկ մյուս 4-ը հիմնականում շատ տարօրինակ են։Նրա խոսքով` ակցիաների ընթացքում փողոցներում լինում են նաև ոստիկանական համազգեստով այնպիսի անձինք, որոնք, ըստ Վարդևանյանի, գուցե ինչ-որ անձանց թիկնապահներ են։ Պատգամավորը նաև ներկայացրեց, թե ինչ պայմաններում են իրեն բերման ենթարկել։«2-3 հոգի ոստիկանական համազգեստով եկան, մի քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ էին գործադրում, փորձեցի սթափեցնել, բայց՝ ապարդյուն։ Այդ ընթացքում նրանցից մեկը սայթաքեց, ընկավ ինձ վրա, ես էլ ընկա ու հենց այդ պահին ասացին, որ ինձ բերման են ենթարկում։ Այդպես ես տեսա այդ գործընթացի հակառակ կողմը, քանի որ միշտ պաշտպանողի դերում եմ հանդես եկել»,- նշեց Վարդևանյանը։Բերման ենթարկվածների թիվը հասել է 244-ի. ոստիկանությունՆա շեշտեց` ոստիկանական մեքենայի մեջ ծառայողներին զգուշացրել է, որ վերջիններս հանցանք են գործում, քանի որ պատգամավորին չի կարելի բերման ենթարկել, սակայն ոստիկաններն ի պատասխան ասել են. «Պարո՛ն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման ունենք։ Հետո իրենց հրամանատարը եկավ ու ինձ հանեցին մեքենայից, ասացին, որ ես բերման ենթարկված չեմ»,- ասաց Վարդևանյանը։«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Էլինար Վարդանյանն, ընդգծեց, որ «կարմիր և սև բերետավորների» շարքերում կան անձինք, որոնք ամենաբռի և ամենախուլիգան վարքագիծն են դրսևորել։Նրա պնդմամբ` լինում են նաև դեպքեր, երբ կարելի է ֆիքսել բազմաթիվ ոստիկանների լուռ անհանգստությունը Հայաստանի ապագայի վերաբերյալ։Պատգամավորը նաև հիշեցրեց, որ բռնության ընթացքում եղել են այնպիսի դեպքեր, երբ վնասվածքներ են ստացել երիտասարդները։ «Էրեբունի» հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ այդ տղաներից մեկի մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, սակայն վերջինս դուրս է գրվել ու գնալու է Ֆրանսիայի հրապարակ։Պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց` ոստիկանների մի մասի ակնհայտ ապօրինի գործողություններն ու պահվածքը ստվեր են նետում այդ համակարգի վրա։Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581042_109:0:1533:1068_1920x0_80_0_0_2b29280225a9e6f1b8c420673e3f7d08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, բողոքի ակցիա, ընդդիմություն, հայաստան, էլինար վարդանյան
արամ վարդևանյան, բողոքի ակցիա, ընդդիմություն, հայաստան, էլինար վարդանյան
Ոստիկանների շարքում կան մեր գաղափարախոսությունը կիսողներ. Վարդևանյան
15:56 02.05.2022 (Թարմացված է: 16:13 02.05.2022) Պատգամավորը վստահեցնում է` ոստիկանական ուժերի շարքում կան անձինք, որոնք ուղղակի հագել են այդ համազգեստը, իսկ իրականում որևէ մեկի թիկնապահն են։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը վստահեցնում է` ՀՀ ոստիկանական համակարգում կան այնպիսի ծառայողներ, որոնք համաձայն են ընդդիմության կարծիքի ու գաղափարախոսության հետ։
Այս մասին նա ասաց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում` մեկնաբանելով վերջին օրերին (հատկապես այսօր) ոստիկանական ուժերի գործողությունները։ Նրա պնդմամբ` 50 ոստիկաններից 46-ը բավական սթափ դատող, հասկացող, իրավիճակն ընկալող, իրենց ականջներին բաներ շշնջացող անձինք են, իսկ մյուս 4-ը հիմնականում շատ տարօրինակ են։
«Վերջին օրերին բազմաթիվ ոստիկանների հետ մենք առնչություն ենք ունեցել, որովհետև մեր երթերի, հավաքների ընթացքում հենց նրանք են ուղեկցել մեզ։ Այդ համակարգում բացահայտել ենք իրոք չափազանց հայրենասեր մարդկանց։ Ընդհանուր գնահատական տալով համակարգին, կարող եմ ասել, որ նրանց մեջ մեծամասնությունը մեր կարծիքն ու գաղափարածոսությունը կիսողներ են, սակայն, ցավոք սրտի, կան նաև այնպիսիները, որոնք չպետք է ոստիկան կոչվեն»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով` ակցիաների ընթացքում փողոցներում լինում են նաև ոստիկանական համազգեստով այնպիսի անձինք, որոնք, ըստ Վարդևանյանի, գուցե ինչ-որ անձանց թիկնապահներ են։ Պատգամավորը նաև ներկայացրեց, թե ինչ պայմաններում են իրեն բերման ենթարկել։
«2-3 հոգի ոստիկանական համազգեստով եկան, մի քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ էին գործադրում, փորձեցի սթափեցնել, բայց՝ ապարդյուն։ Այդ ընթացքում նրանցից մեկը սայթաքեց, ընկավ ինձ վրա, ես էլ ընկա ու հենց այդ պահին ասացին, որ ինձ բերման են ենթարկում։ Այդպես ես տեսա այդ գործընթացի հակառակ կողմը, քանի որ միշտ պաշտպանողի դերում եմ հանդես եկել»,- նշեց Վարդևանյանը։
Նա շեշտեց` ոստիկանական մեքենայի մեջ ծառայողներին զգուշացրել է, որ վերջիններս հանցանք են գործում, քանի որ պատգամավորին չի կարելի բերման ենթարկել, սակայն ոստիկաններն ի պատասխան ասել են. «Պարո՛ն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման ունենք։ Հետո իրենց հրամանատարը եկավ ու ինձ հանեցին մեքենայից, ասացին, որ ես բերման ենթարկված չեմ»,- ասաց Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Էլինար Վարդանյանն, ընդգծեց, որ «կարմիր և սև բերետավորների» շարքերում կան անձինք, որոնք ամենաբռի և ամենախուլիգան վարքագիծն են դրսևորել։
«Ոստիկանության բաժանմունքներում աշխատող ծառայողներն իսկապես բարեխղճորեն են իրենց գործն անում, փորձում են հնարավորինս արագ իրականացնել օրենքով սահմանված գործողությունները` բերման ենթարկվածներին ժամանակին ազատ արձակելու համար։ Բացառություն է կազմում մի 2-3 դեպք, երբ խուլիգանության հոդվածով 3 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասաց Վարդանյանը։
Նրա պնդմամբ` լինում են նաև դեպքեր, երբ կարելի է ֆիքսել բազմաթիվ ոստիկանների լուռ անհանգստությունը Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ բռնության ընթացքում եղել են այնպիսի դեպքեր, երբ վնասվածքներ են ստացել երիտասարդները։ «Էրեբունի» հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ այդ տղաներից մեկի մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, սակայն վերջինս դուրս է գրվել ու գնալու է Ֆրանսիայի հրապարակ։
Պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց` ոստիկանների մի մասի ակնհայտ ապօրինի գործողություններն ու պահվածքը ստվեր են նետում այդ համակարգի վրա։
«Ծառայողների բիրտ ուժի կիրառումը կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի կողմից ոստիկանությունը վարձկանների խմբի վերածելու փորձ։ Հատկապես նման գործողություններ իրականացրել են տարօրինակ ծագման ոստիկանական սև համազգեստ կրող անձինք, ինչպես նաև որոշ կարմիր բերետավորներ։ Բոլոր այդ անձինք արդեն նույնականացված են, բոլորի անուն–ազգանունները գիտենք, և նրանք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,– ասաց Ղազինյանը։
Ինչպես արդեն
հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։