https://arm.sputniknews.ru/20220502/ukrainajum-razmakan-gortsoghutjan-skzbic-aveli-qan-55-mln-mard-lqel-e-erkiry-mak-41590842.html
Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ավելի քան 5.5 մլն մարդ լքել է երկիրը. ՄԱԿ
Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ավելի քան 5.5 մլն մարդ լքել է երկիրը. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Ուկրաինան լքած 682 հազար մարդ մեկնել է ՌԴ։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T17:27+0400
2022-05-02T17:27+0400
2022-05-02T18:00+0400
ուկրաինա
փախստական
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39778225_0:0:3113:1751_1920x0_80_0_0_0fe469fadf4ab27d1d4cc0dde613a2c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ընթացիկ տարվա փետրվարի 24-ից ի վեր ավելի քան 5.5 մլն մարդ մեկնել է Ուկրաինայից, նրանցից ավելի քան 682 հազարը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության թարմացված վիճակագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչութան կայքում։Մայիսի 1-ի տվյալներով, Ուկրաինան ընդհանուր առմամբ լքել է 5 563 959 մարդ։ Նրանցից 3 056 826-ը մեկնել է Լեհաստան, 825 874-ը` Ռումինիա, իսկ 681 156-ը՝ Ռուսաստան:ՄԱԿ ՓՀԳՀ-ն նշում է, որ փետրվարի 18-23-ն ընկած ժամանակահատվածում ևս 105 000 մարդ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերից (Ռուսաստանը ճանաչել է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը փետրվարի 21-ին) տեղափոխվել ՌԴ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39778225_57:0:2788:2048_1920x0_80_0_0_09519fdc93f95b6eda643c6925a0cea6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, փախստական, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
ուկրաինա, փախստական, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ավելի քան 5.5 մլն մարդ լքել է երկիրը. ՄԱԿ
17:27 02.05.2022 (Թարմացված է: 18:00 02.05.2022) Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Ուկրաինան լքած 682 հազար մարդ մեկնել է ՌԴ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ընթացիկ տարվա փետրվարի 24-ից ի վեր ավելի քան 5.5 մլն մարդ մեկնել է Ուկրաինայից, նրանցից ավելի քան 682 հազարը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության թարմացված վիճակագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչութան կայքում։
Մայիսի 1-ի տվյալներով, Ուկրաինան ընդհանուր առմամբ լքել է 5 563 959 մարդ։ Նրանցից 3 056 826-ը մեկնել է Լեհաստան, 825 874-ը` Ռումինիա, իսկ 681 156-ը՝ Ռուսաստան:
ՄԱԿ ՓՀԳՀ-ն նշում է, որ փետրվարի 18-23-ն ընկած ժամանակահատվածում ևս 105 000 մարդ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերից (Ռուսաստանը ճանաչել է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը փետրվարի 21-ին) տեղափոխվել ՌԴ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։