https://arm.sputniknews.ru/20220502/tuzhats-lragrvoghy-patmel-e-inch-e-eghel-irakanum-nra--kvochy-vostikannerin-41575676.html
Տուժած լրագրողը պատմել է` ինչ է եղել իրականում. նրա կոչը ոստիկաններին
Տուժած լրագրողը պատմել է` ինչ է եղել իրականում. նրա կոչը ոստիկաններին
Sputnik Արմենիա
Լրագրողը ոստիկաններին կոչ է անում ցույցերի ժամանակ ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T12:16+0400
2022-05-02T12:16+0400
2022-05-02T12:39+0400
ոստիկան
լրագրող
բողոքի ակցիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581413_0:168:1600:1068_1920x0_80_0_0_dd544131ca5835bedb649f16a275a5a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Լրագրող Լիա Սարգսյանը, որը Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող ցույցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն արդեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի։Նրա խոսքով`բժշկի դիմելու անհրաժեշտություն չի եղել։Նշենք, որ երբ քաղաքացիները փակել էին Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը, ոստիկանության զորքերի աշխատակիցների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանի և քաղաքացու արանքում գտնվող լրագրողի ինքնազգացողությունը վատացավ։Ոստիկանները նրանից ներողություն չեն խնդրել, բայց աղջիկը չի պատրաստվում պահանջել, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկեն, քանի որ հասկանում է, որ իրավապահներն իրենց գործն էին անում։«Կոչ եմ անում մեր սիրելի ոստիկաններին, որոնց հանդեպ ունեմ խորին հարգանք, մի փոքր ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան»,- նշեց նա։Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողը կորցրել էր գիտակցությունը։ Ցուցարարները, ոստիկանները և գործընկերները նրան փողոցում նստարաններից մեկի վրա պառկեցրել էին ու տեղում առաջին օգնություն ցուցաբերել։Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581413_150:0:1574:1068_1920x0_80_0_0_f622598a3cf893ee3d7928f906106b12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, լրագրող, բողոքի ակցիա, հայաստան
ոստիկան, լրագրող, բողոքի ակցիա, հայաստան
Տուժած լրագրողը պատմել է` ինչ է եղել իրականում. նրա կոչը ոստիկաններին
12:16 02.05.2022 (Թարմացված է: 12:39 02.05.2022) Լրագրողը ոստիկաններին կոչ է անում ցույցերի ժամանակ ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Լրագրող Լիա Սարգսյանը, որը Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող ցույցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն արդեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի։
Նրա խոսքով`բժշկի դիմելու անհրաժեշտություն չի եղել։
Նշենք, որ երբ քաղաքացիները փակել էին Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը, ոստիկանության զորքերի աշխատակիցների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանի և քաղաքացու արանքում գտնվող լրագրողի ինքնազգացողությունը վատացավ։
Ոստիկանները նրանից ներողություն չեն խնդրել, բայց աղջիկը չի պատրաստվում պահանջել, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկեն, քանի որ հասկանում է, որ իրավապահներն իրենց գործն էին անում։
«Կոչ եմ անում մեր սիրելի ոստիկաններին, որոնց հանդեպ ունեմ խորին հարգանք, մի փոքր ավելի նրբանկատ լինել, հատկապես, երբ կանայք կան»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողը կորցրել էր գիտակցությունը։ Ցուցարարները, ոստիկանները և գործընկերները նրան փողոցում նստարաններից մեկի վրա պառկեցրել էին ու տեղում առաջին օգնություն ցուցաբերել։
Ինչպես արդեն
հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։