https://arm.sputniknews.ru/20220502/shahumjani-hraparakic-qaghaqacinerin-berman-en-entarkum-41564705.html
Շահումյան հրապարակից քաղաքացիներին բերման են ենթարկում
Շահումյան հրապարակից քաղաքացիներին բերման են ենթարկում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են բերման ենթարկում տարեց տղամարդուն, որի ինքնազգացողությունն ակնհայտորեն վատանում է։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T09:59+0400
2022-05-02T09:59+0400
2022-05-02T12:24+0400
տեսանյութեր
տեսանյութ
երևան
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41564678_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0d8cfbca12efd99f0708318ccae39332.jpg
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։Այստեղ երթևեկությունը փակած քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։ Այդ ընթացքում նաև որոշ ընդհարումներ եղան իրավապահների ու քաղաքացիների միջև։Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են բերման ենթարկում տարեց տղամարդուն, որի ինքնազգացողությունն ակնհայտորեն վատանում է, բայց դա չի խոչընդոտում ոստիկաններին՝ ավարտին հասցնելու սկսած գործը։Նշենք, որ այս պահին էլ Շահումյանի հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Այստեղ քաղաքացիների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արեգնազ Մանուկյանը։Սա ոչ թե ոստիկանության ինքնագործունեություն է, այլ քաղաքական իջեցված պատվեր. պատգամավորԻնչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41564678_187:0:1627:1080_1920x0_80_0_0_100cb7eca8eeff240400e88ce3b9e4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, видео
տեսանյութեր, տեսանյութ, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, видео
Շահումյան հրապարակից քաղաքացիներին բերման են ենթարկում
09:59 02.05.2022 (Թարմացված է: 12:24 02.05.2022) Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են բերման ենթարկում տարեց տղամարդուն, որի ինքնազգացողությունն ակնհայտորեն վատանում է։
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։
Այստեղ երթևեկությունը փակած քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։ Այդ ընթացքում նաև որոշ ընդհարումներ եղան իրավապահների ու քաղաքացիների միջև։
Ոստիկանները՝ քաղաքացիների ոտքերից ու ձեռքերից բռնած, մի քանի հոգով, ուժով նստեցնում են ոստիկանական ավտոմեքենաներն ու տանում բաժիններ։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են բերման ենթարկում տարեց տղամարդուն, որի ինքնազգացողությունն ակնհայտորեն վատանում է, բայց դա չի խոչընդոտում ոստիկաններին՝ ավարտին հասցնելու սկսած գործը։
Նշենք, որ այս պահին էլ Շահումյանի հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Այստեղ քաղաքացիների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արեգնազ Մանուկյանը։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։