https://arm.sputniknews.ru/20220502/rusakan-hop-y-ereq-ukrainakan-bajraqtar-e-khvocel-zmejni-kghzu-mot-rd-pn-41602117.html
Ռուսական ՀՕՊ-ը երեք ուկրաինական «Բայրաքթար» է խոցել Զմեյնի կղզու մոտ․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը երեք ուկրաինական «Բայրաքթար» է խոցել Զմեյնի կղզու մոտ․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ոչնչացվել է Ս-300 ԶՀՀ-ի չորս արձակման կայանք և մեկ հետախուզության և ուղղորդման ռադիոլոկացիոն կայան: 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T21:05+0400
2022-05-02T21:05+0400
2022-05-02T21:16+0400
իգոր կոնաշենկով
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40913494_0:320:3073:2048_1920x0_80_0_0_2a9d6633193e8e2a799110d2aa4e1916.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները օրվա ընթացքում երեք ուկրաինական «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք են խոցել Զմեյնի կղզու շրջանում, հայտնում Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Զմեյնի կղզու շրջանում ոչնչացրել են երեք «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք»,-հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ:Բացի այդ, Խարկովի մարզի Չերվոնիյ Օսկոլ և Նևսկոյե բնակավայրերի, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրի մոտակայքում խոցվել է ևս չորս ուկրաինական ԱԹՍ, իսկ Իզյում, Տոպոլսկոյե և Մալայա Կամիշևախա շրջաններում առգրավվել է «Սմերչ» տեսակի 5 ռեակտիվ արկ:Գեներալի խոսքով՝ օրվա ընթացքում բարձր ճշգրտության ավիահրթիռներով խոցվել է Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ, որոնց թվում է կառավարման հինգ կետ, այդ թվում՝ 95-րդ դեսանտա-գրոհային և 81-րդ աերոմոբիլային բրիգադի գումարտակների հրամանատարական դիտակետերը:Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի պահեստ, իսկ Մեժեվայա բնակավայրի շրջանում ոչնչացվել են Ս-300 ԶՀՀ-ների չորս արձակման կայանք և հետախուզության և ուղղորդման մեկ ռադիոլոկացիոն կայան:«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 690 անօդաչու թռչող սարք, 285 զենիթահրթիռային համալիր, 2760 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 316 կայանք, դաշտային հրետանու 1246 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2578 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել Է Կոնաշենկովը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40913494_0:0:2731:2048_1920x0_80_0_0_09093607bf2de095ae68f117ed418166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
Ռուսական ՀՕՊ-ը երեք ուկրաինական «Բայրաքթար» է խոցել Զմեյնի կղզու մոտ․ ՌԴ ՊՆ
21:05 02.05.2022 (Թարմացված է: 21:16 02.05.2022) Ոչնչացվել է Ս-300 ԶՀՀ-ի չորս արձակման կայանք և մեկ հետախուզության և ուղղորդման ռադիոլոկացիոն կայան:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները օրվա ընթացքում երեք ուկրաինական «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք են խոցել Զմեյնի կղզու շրջանում, հայտնում Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Զմեյնի կղզու շրջանում ոչնչացրել են երեք «Բայրաքթար-ԹԲ-2» անօդաչու թռչող սարք»,-հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ:
Բացի այդ, Խարկովի մարզի Չերվոնիյ Օսկոլ և Նևսկոյե բնակավայրերի, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրի մոտակայքում խոցվել է ևս չորս ուկրաինական ԱԹՍ, իսկ Իզյում, Տոպոլսկոյե և Մալայա Կամիշևախա շրջաններում առգրավվել է «Սմերչ» տեսակի 5 ռեակտիվ արկ:
Գեներալի խոսքով՝ օրվա ընթացքում բարձր ճշգրտության ավիահրթիռներով խոցվել է Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ, որոնց թվում է կառավարման հինգ կետ, այդ թվում՝ 95-րդ դեսանտա-գրոհային և 81-րդ աերոմոբիլային բրիգադի գումարտակների հրամանատարական դիտակետերը:
Կոնաշենկովը հավելել է, որ խոցվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 25 հենակետ, այդ թվում՝ նացիստական «Այդար» կազմավորման Ալեքսանդրովկայի շրջանում:
Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի պահեստ, իսկ Մեժեվայա բնակավայրի շրջանում ոչնչացվել են Ս-300 ԶՀՀ-ների չորս արձակման կայանք և հետախուզության և ուղղորդման մեկ ռադիոլոկացիոն կայան:
«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 690 անօդաչու թռչող սարք, 285 զենիթահրթիռային համալիր, 2760 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 316 կայանք, դաշտային հրետանու 1246 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2578 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել Է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։