00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ը դատապարտում է ոստիկանության ծառայողների՝ օրենքից չբխող գործելակերպը

© Sputnik / Asatur YesayantsՈստիկաններն ու ցուցարարը
Ոստիկաններն ու ցուցարարը - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից այցեր են կատարել ոստիկանության 8 բաժիններ` բերման ենթարկված ավելի քան 151 անձանց հետ զրուցելու։
Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։
Նշվում է, որ զանգվածային բնույթ է կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, քաղաքացիների նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու անթույլատրելի գործելաոճը։
Կատարված այցերի շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին բերման ենթարկվելիս ստացել է ձեռքի փակ վնասվածք, ոստիկանությունը զանգահարել է շտապօգնություն, սակայն քաղաքացու բուժման հետագա ընթացքը պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։

«Նման մոտեցումը ևս գտնում ենք որ ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ դեպքում ոստիկանը մեքենայում ոտքով սեղմել է քաղաքացու կոկորդին։
Տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ, էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։
Այն դեպքում, երբ անձը՝ օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
ՄԻՊ-ն անդրադարձել է նաև քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման, գլխին հարվածելու դեպքին։
«Պաշտպանի կողմից նշված դեպքի կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ նման դեպքերի բացառման և մեղավորների նկատմամբ պատժի անխուսափելիության ապահովման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բերման ենթարկվածներ, ուժի կիրառում. անհնազանդության ակցիաները` լուսանկարներով
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Շեշտվում է, որ հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։
Նշված դեպքի վայրում պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ արարքն իրականացրած՝ ՊՊԾ ղեկավարից։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է՝ հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների դրսևորած՝ օրենքից չբխող գործելակերպը։
Պաշտպանի հաստատության արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման մանրամասն առաջարկությունները կուղարկվեն ՀՀ ոստիկանություն։
Միաժամանակ, պաշտպանը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց և հանրային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության գործադրումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ ժամը 14-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 մարդ։
Լրահոս
0