https://arm.sputniknews.ru/20220502/mijadep-bvoghvoqi-akciaji-zhamanak-lragrvoghneric-meki-inqnazgacvoghutjuny-vatacav-41570134.html
Միջադեպ բողոքի ակցիայի ժամանակ. լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ
Միջադեպ բողոքի ակցիայի ժամանակ. լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ
Sputnik Արմենիա
Ցուցարարները և գործընկերները աղջկան փողոցի նստարաններից մեկի վրա պառկեցրին և տեղում առաջին օգնություն ցուցաբերեցին։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T10:58+0400
2022-05-02T10:58+0400
2022-05-02T12:41+0400
լրագրող
բողոքի ակցիա
երևան
ընդդիմություն
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41583755_0:0:1600:901_1920x0_80_0_0_be48a83e93b032cb15c9d2d734cd7a1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ վատացավ լրագրողներից մեկի` Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը։Որոշ ժամանակ անց լրագրողն ուշքի եկավ, նրա ինքնազգացողությունը լավ է` կարողացավ ինքնուրույն ոտքի կանգնել։ՀՀ քաղաքացիները հասնելու են իրենց ուզած արդյունքին. Իշխան ՍաղաթելյանԻնչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41583755_44:0:1468:1068_1920x0_80_0_0_ca23389263314a5e8e6f1f6fc8f41ba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, բողոքի ակցիա, երևան, ընդդիմություն, հհ ոստիկանություն
լրագրող, բողոքի ակցիա, երևան, ընդդիմություն, հհ ոստիկանություն
Միջադեպ բողոքի ակցիայի ժամանակ. լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ
10:58 02.05.2022 (Թարմացված է: 12:41 02.05.2022) Ցուցարարները և գործընկերները աղջկան փողոցի նստարաններից մեկի վրա պառկեցրին և տեղում առաջին օգնություն ցուցաբերեցին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ վատացավ լրագրողներից մեկի` Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը։
Նա, կարծես, կորցրել էր գիտակցությունը։ Ցուցարարները, ոստիկանները և գործընկերները նրան փողոցում նստարաններից մեկի վրա պառկեցրին և տեղում առաջին օգնություն ցուցաբերեցին։ Չնայած հավաքի մասնակիցները հայտարարեցին, թե բժիշկի կարիք կա, սակայն շտապօգնություն այդպես էլ չմոտեցավ։
Որոշ ժամանակ անց լրագրողն ուշքի եկավ, նրա ինքնազգացողությունը լավ է` կարողացավ ինքնուրույն ոտքի կանգնել։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։