https://arm.sputniknews.ru/20220502/hh-qaghaqacinery-hasnelu-en-irenc-uzats-ardjunqin-ishkhan-saghateljan-41566520.html
ՀՀ քաղաքացիները հասնելու են իրենց ուզած արդյունքին. Իշխան Սաղաթելյան
ՀՀ քաղաքացիները հասնելու են իրենց ուզած արդյունքին. Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Սաղաթելյանը նշում է, որ ոստիկանությունն իր առջև խնդիր է դրել ցրել այս ամենը, բայց քանի որ մեծաթիվ են բողոքի ելածները, չեն հասցնում ձերբակալել բոլորին։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T10:23+0400
2022-05-02T10:23+0400
2022-05-02T12:22+0400
իշխան սաղաթելյան
ընդդիմություն
բողոքի ակցիա
երևան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41562732_0:12:1600:912_1920x0_80_0_0_6cc9c5d36c92e1bc5cfe1ef1c3a5e47e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կան տասնյակներով ձերբակալվածներ, փակ փողոցներ և բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեզ են միանում։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը քաղաքացիների հետ Խանջյան փողոցում քայլերթ է իրականացնում և իրենց միանալու կոչեր անում։Նրա խոսքով` ոստիկանությունը շատ մեծ ուժեր է կենտրոնացրել, իր առջև խնդիր է դրել ցրել այս ամենը, բայց քանի որ մեծաթիվ են բողոքի ելածները, չեն հասցնում ձերբակալել բոլորին։Շահումյան հրապարակից քաղաքացիներին բերման են ենթարկումԻնչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41562732_109:0:1526:1063_1920x0_80_0_0_649bf18a137de039b45d32754be0befd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան, հհ ոստիկանություն
իշխան սաղաթելյան, ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան, հհ ոստիկանություն
ՀՀ քաղաքացիները հասնելու են իրենց ուզած արդյունքին. Իշխան Սաղաթելյան
10:23 02.05.2022 (Թարմացված է: 12:22 02.05.2022) Սաղաթելյանը նշում է, որ ոստիկանությունն իր առջև խնդիր է դրել ցրել այս ամենը, բայց քանի որ մեծաթիվ են բողոքի ելածները, չեն հասցնում ձերբակալել բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կան տասնյակներով ձերբակալվածներ, փակ փողոցներ և բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեզ են միանում։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը քաղաքացիների հետ Խանջյան փողոցում քայլերթ է իրականացնում և իրենց միանալու կոչեր անում։
«Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիները հասնելու են իրենց ուզած արդյունքին։ Ինչ խնդիր դրել ենք, կյանքի կկոչվի, քանի որ քաղաքացիները մեր կողքին են»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ոստիկանությունը շատ մեծ ուժեր է կենտրոնացրել, իր առջև խնդիր է դրել ցրել այս ամենը, բայց քանի որ մեծաթիվ են բողոքի ելածները, չեն հասցնում ձերբակալել բոլորին։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։