https://arm.sputniknews.ru/20220502/haqernery-israjelakan-pegasusi-ognutjamb-kvotrel-en-ispaniaji-varchapeti-herakhvosy-41590483.html
Հաքերները իսրայելական «Pegasus»-ի օգնությամբ կոտրել են Իսպանիայի վարչապետի հեռախոսը
Հաքերները իսրայելական «Pegasus»-ի օգնությամբ կոտրել են Իսպանիայի վարչապետի հեռախոսը
Sputnik Արմենիա
Ցանցահենների թիրախում է հայտնվել նաև Իսպանիայի պաշտպանության նախարարը։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T17:23+0400
2022-05-02T17:23+0400
2022-05-02T17:30+0400
իսպանիա
թագավոր
հաքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293219_0:0:2938:1654_1920x0_80_0_0_bd7a246ae4082e0980e75ca03e1c3da4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և թագավորության պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հեռախոսները կոտրել են «Pegasus» լրտեսական ծրագրի օգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։Վարչապետի աշխատակազմի ղեկավար, դատարանների և պատմական հիշողության գործերի նախարար Ֆելիքս Բոլանյոսը նշել է, որ կառավարությունը դատական իշխանություններին տեղեկացրել է Գաղտնագրության ազգային կենտրոնի երկու տեխնիկական հաշվետվությունների մասին, որոնց համաձայն` կառավարության ղեկավարի և պաշտպանության նախարարի բջջային հեռախոսները «վարակվել» են «Pegasus» ծրագրով։ Այս գործիքը բջջային հեռախոսների հասանելիություն է տալիս հաքերներին։Հիշեցնենք` Իսպանիայում բուռն բանավեճ սկսվեց, երբ ԶԼՄ-ները գրեցին, որ Կատալոնիայի անկախության ավելի քան 60 կողմնակիցներ կիբեռլրտեսության զոհ են դարձել իսրայելական «NSO Group»-ի մշակած «Pegasus» ծրագրի օգնությամբ: Նրանց թվում էր նաև Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը։Արդյունքում, ինքնավար համայնքի իշխանությունները բացատրություն պահանջեցին Իսպանիայի կառավարությունից և խոստացան ենթադրյալ լրտեսությանն ի պատասխան իրավաբանական գործողություններ ձեռնարկել։Նախարարի՞ն էլ են լրտեսել. Խաչատուրյանը «Apple»–ից «Pegasus» ծրագրի մասին նամակ է ստացել
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293219_209:0:2938:2047_1920x0_80_0_0_62dbd05e609061e788ede9eaf0dc9674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, թագավոր, հաքեր
Հաքերները իսրայելական «Pegasus»-ի օգնությամբ կոտրել են Իսպանիայի վարչապետի հեռախոսը
17:23 02.05.2022 (Թարմացված է: 17:30 02.05.2022) Ցանցահենների թիրախում է հայտնվել նաև Իսպանիայի պաշտպանության նախարարը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և թագավորության պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հեռախոսները կոտրել են «Pegasus» լրտեսական ծրագրի օգնությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, դատարանների և պատմական հիշողության գործերի նախարար Ֆելիքս Բոլանյոսը նշել է, որ կառավարությունը դատական իշխանություններին տեղեկացրել է Գաղտնագրության ազգային կենտրոնի երկու տեխնիկական հաշվետվությունների մասին, որոնց համաձայն` կառավարության ղեկավարի և պաշտպանության նախարարի բջջային հեռախոսները «վարակվել» են «Pegasus» ծրագրով։ Այս գործիքը բջջային հեռախոսների հասանելիություն է տալիս հաքերներին։
«2021 թվականի մայիսին 2 անգամ ապօրինի թափանցել են վարչապետի բջջային հեռախոս, իսկ 2021 թվականի հունիսին՝ 1 անգամ պաշտպանության նախարարի բջջային հեռախոս։ Մենք վստահ ենք, որ դա արտաքին հարձակում է»,- հայտարարել է Բոլանյոսը։
Հիշեցնենք` Իսպանիայում բուռն բանավեճ սկսվեց, երբ ԶԼՄ-ները գրեցին, որ Կատալոնիայի անկախության ավելի քան 60 կողմնակիցներ կիբեռլրտեսության զոհ են դարձել իսրայելական «NSO Group»-ի մշակած «Pegasus» ծրագրի օգնությամբ: Նրանց թվում էր նաև Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը։
Արդյունքում, ինքնավար համայնքի իշխանությունները բացատրություն պահանջեցին Իսպանիայի կառավարությունից և խոստացան ենթադրյալ լրտեսությանն ի պատասխան իրավաբանական գործողություններ ձեռնարկել։