00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր հարցերին պատասխան չեն տալիս ո′չ իշխանությունը, ո′չ էլ ընդդիմությունը

Ընդդիմության քայլերթ
Ընդդիմության քայլերթ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունների համար մայիսը թեժ է լինելու։
Մի կողմից, պիտի դիմակայեն իշխանափոխության շարունակվող փորձերին, իսկ փողոցային ճնշումը կարող է ահագնանալ, մյուս կողմից՝ Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի օգնականի այսօրվա բրյուսելյան հանդիպումով սկսվում է ադրբեջանցիների հետ ծանր բանակցությունների նոր փուլը, որը ներառելու է միանգամից երեք ուղղություն՝ սահմանների ճշգրտում, կոմունիկացիաների բացում և խաղաղության համաձայնագիր։ Համաձայնե′ք, հայաստանյան որևէ իշխանություն դեռ երբեք չէր հայտնվել այսքան բարդ իրավիճակում. կատարյալ պարտություն ռազմի դաշտում, տհաճ որակումներ փողոցներում և հրապարակներում ու նաև բանակցություններ անզիջում հարևանի հետ, որը շարունակ սպառնում ու նվաստացնում է։
Սակայն նման իրավիճակում երևի թե ամենավտանգավորն այն է, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել պատրանքներից։ Նախ, ամեն առիթով կրկնում են՝ մենք ստացել ենք ժողովրդի վստահության քվեն։ Կներե′ք, ախր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012 թվականին հաղթեց Նիկոլա Սարկոզիին 52 տոկոս արդյունքով, իսկ ընդամենը մի քանի տարի անց նրա վարկանիշը գիտե՞ք որքան էր։ Չեք հավատա՝ ընդամենը 4 տոկոս։ Թեև ֆրանսիացին մերոնց նման իրավունք ուներ ասելու՝ ես ժամանակին ստացել եմ ժողովրդի վստահության քվեն, բայց չէր ասում՝ խելոք մարդ էր, գիտակցում էր, որ ծիծաղի առարկա է դառնալու։
Գլխավոր հարցերին պատասխան չեն տալիս ո′չ իշխանությունը, ո′չ էլ ընդդիմությունը
Ամենատարօրինակը, սակայն, այն է, որ ամեն ինչից երևում է՝ Հայաստանի իշխանությունները երբեմն ամենայն անկեղծությամբ հավատում են սեփական պատրանքներին։ Հրապարակավ փորձում են համոզել հանրությանը, որ եթե իրենք չլինեն, անխուսափելիորեն պատերազմ է սկսվելու։ Չգիտեմ, երևի մի պահ պարզապես մոռանում են, որ մեզ համար ամենասարսափելի հետևանքներով պատերազմը հենց իրենց օրոք է տեղի ունեցել։ Եվ դրանից հետո ադրբեջանցի զինվորականները մտել են Հայաստան։ Նման բան ընդհանրապես որևէ մեկը չի հիշում։
Եվ վերջապես, երրորդ պատրանքը՝ Մինսկի խումբը կկարգավորի Ղարաբաղյան հիմնահարցը։ Կարծես ասեն՝ Ձմեռ պապը կգա, կլուծի։ Իսկ կա՞ այդ Ձմեռ պապը։ Կա՞ այդ Մինսկի խումբը, որից մենք կառչած մնացել ենք։ Այնինչ, միանգամայն ակնհայտ է՝ Իլհամ Ալիևը համառորեն ամեն ինչ տանում է դեպի Եվրամիություն։
Մեջբերեմ Ադրբեջանի նախագահին. «Եվրամիությունը կարող է ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Մենք աջակցում ենք դրան և արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները։ Բրյուսելն ինձ համար այցելությունների հիմնական վայրն է դարձել»,-խոստովանել է Իլհամ Ալիևը։
Դառնանք ընդդիմությանը։ Այս դիմադրության շարժումը սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետը խորհրդարանում բարձրաձայնեց իր հայտնի մեկնաբանությունը «նշաձողն իջեցնելու» վերաբերյալ։
Անկեղծ ասենք, առաջին տպավորությունը թե′ Երևանում, թե′ Ստեփանակերտում այն էր, որ խոսքն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին է։ Հենց այս փաստարկն էլ օգտագործեց ընդդիմությունը՝ մարդկանց երեկ Ֆրանսիայի հրապարակ բերելու համար։ Այնինչ, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, գոյություն ունի նաև, այսպես ասած, միջանկյալ տարբերակը՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգել և կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց քննարկումը բանակցություններում կարող է դրական արդյունքի հանգեցնել։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Հրաժարականին հասնելն այնքան էլ հեշտ չէ. վարչապետը բազմաթիվ հենարաններ ունի
Կարող եք առարկել, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեխանիկորեն կփակվի։ Բայց կներե′ք, հենց մեր իշխանություններն են պնդում, թե Հայաստանը Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչել է ուղիղ 30 տարի առաջ։ Ուրեմն մտահոգությո՞ւնը որն է՝ եկեք հետաձգենք։
Չէ՞ որ կարգավիճակից բացի բազմաթիվ այլ հարցեր կան, որոնց պատասխանը բոլորովին հստակ չէ։ Օրինակ, փաստորեն արդեն կազմավորվել է հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովը, որը պետք է զբաղվի սահմանների ճշգրտմամբ, այնինչ, Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ, լիովին անտեսվել է, և ադրբեջանցիները շարունակում են մնալ հայկական բնակավայրերի մոտակայքում։ Եվ եթե փաստորեն ընդունում ենք, որ չենք կարողանում շտկել իրավիճակը մեր զինված ուժերի միջոցով, արդյո՞ք հենց այս հարցի վրա չպիտի կենտրոնանա մայիսին մեր դիվանագիտության ողջ ներուժը։
Կամ։ Արդյո՞ք որևէ կոնկրետ ծրագիր է մշակվում՝ հաշվի առնելով այն ծայրաստիճան վտանգավոր իրադրությունը, որը կարող է ստեղծվել, եթե Ադրբեջանի պահանջով ռուսաստանցի խաղաղապահները դուրս գան Արցախից, և փակվի Երևանը Ստեփանակերտին միացնող ճանապարհը։ Հարցեր, որոնց պատասխանները, ցավոք, մինչև հիմա չենք լսել ո′չ իշխանություններից, ո′չ էլ ընդդիմությունից։
Լրահոս
0