00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։00-ին նախատեսված է մեծ հանրահավաք. Սաղաթելյան

© Sputnik / Andranik GhazaryanԱնհնազանդության ակցիաներ Երևանում. Իշխան Սաղաթելյան
Անհնազանդության ակցիաներ Երևանում. Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Անհնազանդության ակցիաներ Երևանում. Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանի խոսքով` ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սայաթ-Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիային մասնակցող ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ բերման ենթարկվածները հարյուր հիսունից ավելի են։

«Ամբողջ ներքին զորքերը, մարզերի ոստիկանությունը ոտքի են հանել։ Նիկոլ Փաշինյանից պատվեր են ստացել ու կատարում են` ինչ ասեմ։ Ամեն ինչ հրաշալի է, քիչ է մնացել։ Ամեն ինչ ավարտված է։ Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստեն»,- ասաց Սաղաթելյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0