https://arm.sputniknews.ru/20220502/evrvopajum-hskajakan-energetik-tshgnazham-e-linelu-kankhatesum-e-hujn-nakharary-41594355.html
Եվրոպայում հսկայական էներգետիկ ճգնաժամ է լինելու. կանխատեսում է հույն նախարարը
Եվրոպայում հսկայական էներգետիկ ճգնաժամ է լինելու. կանխատեսում է հույն նախարարը
Sputnik Արմենիա
Էներգակիրների գնի զգալի բարձրացումն անհանգստացրել է Հունաստանի կառավարությանը։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T18:40+0400
2022-05-02T18:40+0400
2022-05-02T18:49+0400
եվրոպա
ուկրաինա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:3181:1790_1920x0_80_0_0_4d1e7630bf0350df48d356866109cdbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հակամարտության պատճառով Եվրոպային հսկայական էներգետիկ ճգնաժամ է սպառնում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սքրեկասը, որը Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ խորհրդակցությանը մասնակցելու համար մեկնել է Բրյուսել։Ավելի վաղ Սքրեկասն ասել էր, որ Հունաստանն էներգետիկայի նախարարների խորհրդում կբարձրացնի «Գազպրոմին» ռուսական գազի դիմաց վճարման եղանակի հարցը: Ռուսաստանը ծածկում է Հունաստանի գազի կարիքների շուրջ 45%-ը, իսկ ժամանակ առ ժամանակ՝ մինչև 55%-ը։Սքրեկասը, սակայն, չի պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք Հունաստանը կաջակցի Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյին:ԵՄ երկրները ռուսական գազի լիարժեք էմբարգոյի դեպքում լուրջ ճգնաժամի կբախվեն. ԵՀԱվելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Եվրամիությունը հազիվ թե կարողանա առաջիկա 5-10 տարում ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը, այդ հարցում համակարծիք են ոլորտի առանցքային խաղացողները: Նախարարի կարծիքով՝ Եվրոպայի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին քննարկումն անգամ բացասաբար է ազդում շուկայի վրա, այն անմիջապես արձագանքում է դրան։ Նովակը նշել էր, որ առանց ՌԴ-ից մատակարարվող նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն։ՌԴ-ն կարող է մեծացնել էներգառեսուրսների սպառումն ու վերամշակումը. Պուտին
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:2731:2048_1920x0_80_0_0_6f6af49729b591858621be4bb938956f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, ուկրաինա, գազ
Եվրոպայում հսկայական էներգետիկ ճգնաժամ է լինելու. կանխատեսում է հույն նախարարը
18:40 02.05.2022 (Թարմացված է: 18:49 02.05.2022) Էներգակիրների գնի զգալի բարձրացումն անհանգստացրել է Հունաստանի կառավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հակամարտության պատճառով Եվրոպային հսկայական էներգետիկ ճգնաժամ է սպառնում։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սքրեկասը, որը Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ խորհրդակցությանը մասնակցելու համար մեկնել է Բրյուսել։
Ավելի վաղ Սքրեկասն ասել էր, որ Հունաստանն էներգետիկայի նախարարների խորհրդում կբարձրացնի «Գազպրոմին» ռուսական գազի դիմաց վճարման եղանակի հարցը: Ռուսաստանը ծածկում է Հունաստանի գազի կարիքների շուրջ 45%-ը, իսկ ժամանակ առ ժամանակ՝ մինչև 55%-ը։
«Այսօր էներգետիկայի նախարարների խորհրդում ես կփոխանցեմ Հունաստանի կառավարության և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը` ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության, Եվրոպան բնական գազով ապահովելու, ինչպես նաև տնային տնտեսությունների, հատկապես առավել խոցելի տնտեսությունների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կոլեկտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ կապված էներգիայի գների էական աճի հետ»,- ասել է հույն նախարարը:
Սքրեկասը, սակայն, չի պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք Հունաստանը կաջակցի Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյին:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Եվրամիությունը հազիվ թե կարողանա առաջիկա 5-10 տարում ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը, այդ հարցում համակարծիք են ոլորտի առանցքային խաղացողները: Նախարարի կարծիքով՝ Եվրոպայի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին քննարկումն անգամ բացասաբար է ազդում շուկայի վրա, այն անմիջապես արձագանքում է դրան։ Նովակը նշել էր, որ առանց ՌԴ-ից մատակարարվող նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն։