https://arm.sputniknews.ru/20220502/erevani-bvolvor-tshanaparhnery-bac-en-hh-vostikanutjun-41574140.html
Երևանի բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն
Երևանի բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն
Sputnik Արմենիա
Ոստիկանության տվյալներով` առավոտից քաղաքացիները փակել էին մայրաքաղաքի 3 տասնյակ խաչմերուկներ։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T11:59+0400
2022-05-02T11:59+0400
2022-05-02T12:13+0400
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
երևան
փողոց
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41567602_0:84:1600:984_1920x0_80_0_0_d90f3340d8979b81fd51505d91039ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր փողոցներն այս պահին բաց են։«Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայում մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարյուրից ավելի ցուցարարների բերման են ենթարկել։Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիանները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41567602_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8a10b7aa1d1a9f21eb5e20b8c2619398.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան, փողոց, ընդդիմություն
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան, փողոց, ընդդիմություն
Երևանի բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն
11:59 02.05.2022 (Թարմացված է: 12:13 02.05.2022) Ոստիկանության տվյալներով` առավոտից քաղաքացիները փակել էին մայրաքաղաքի 3 տասնյակ խաչմերուկներ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր փողոցներն այս պահին բաց են։
«Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայում մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ առավոտից անհնազանդության ակցիաների մասնակից քաղաքացիները փակել էին մայրաքաղաքի 3 տասնյակ խաչմերուկներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարյուրից ավելի ցուցարարների բերման են ենթարկել։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիանները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։