https://arm.sputniknews.ru/20220502/erdvoghany-nakhatesum-e-banakcutjunner-varel-putini-het-41568305.html
Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ
Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը հույս ունի, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ուկրաինական խնդրի կարգավորման համար։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T10:34+0400
2022-05-02T10:34+0400
2022-05-02T10:43+0400
ռուսաստան
ուկրաինա
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_0:92:1600:992_1920x0_80_0_0_dd403521ae59a03443b3cd7bac8e30a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է այս շաբաթ հեռախոսով բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը ասել էր, որ մշտական կապի մեջ է իր ռուս գործընկերոջ հետ։«Այս շաբաթ ես ծրագրում եմ բանակցություններ վարել պարոն Պուտինի հետ»,- հայտնել է Էրդողանը լրագրողներին. գրում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին։ Մինչդեռ Թուրքիայում ռուս-ուկրաինական պատվիրակությունների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար չեն ածվում։ Մոսկվան նշել է, որ Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները։
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_52:0:1547:1121_1920x0_80_0_0_8abec54cc4aaa3db8cdd900f1dde6d83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ
10:34 02.05.2022 (Թարմացված է: 10:43 02.05.2022) Թուրքիայի նախագահը հույս ունի, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ուկրաինական խնդրի կարգավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է այս շաբաթ հեռախոսով բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը ասել էր, որ մշտական կապի մեջ է իր ռուս գործընկերոջ հետ։
«Այս շաբաթ ես ծրագրում եմ բանակցություններ վարել պարոն Պուտինի հետ»,- հայտնել է Էրդողանը լրագրողներին. գրում է
ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն՝ ուկրաինական խնդրի կարգավորման համար։
Հիշեցնենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին։ Մինչդեռ Թուրքիայում ռուս-ուկրաինական պատվիրակությունների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար չեն ածվում։ Մոսկվան նշել է, որ Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները։