00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բլինկեն-Միրզոյան հանդիպման օրակարգը տպավորիչ չէ, բայց հանդիպումը դրական է․ քաղաքագետ

Ի՞նչ սպասել Բլինկեն-Միրզոյան հանդիպումից (արխիվային լուսանկար)
Բաժանորդագրվել
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ և ԱՄՆ արտգործնախարարների սպասվող հանդիպմանը։
Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինկենի հանդիպման օրակարգն այնքան էլ տպավորիչ չէ, ստորագրվելու է ընդամենը մեկ հուշագիր, թեպետ ինքնին արտգործնախարարների հանդիպումը կարևոր է։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Բլինկեն-Միրզոյան առաջիկա հանդիպմանը։
Մայիսի 2-6-ը Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Պետական դեպարտամենտում նախատեսվում է Բլինկենի հետ երկկողմ հանդիպում, ինչից հետո պաշտոնյաները հուշագիր կստորագրեն միջուկային ոլորտում քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման վերաբերյալ։
Պողոսյանի կարծիքով՝ հանդիպումն ուղղակիորեն պայմանավորված է տարածաշրջանային գործընթացներով, որովհետև տեղի է ունենում ռազմավարական գործընկերության կամ երկխոսության երրորդ նիստը։ Երկխոսությունն սկսվել էր 2019-ին Երևանում, սակայն ոչ այդքան բարձր մակարդակի հանդիպմամբ։ Երկրորդ հանդիպումը եղել էր 2020թ․ Արցախյան պատերազմից օրեր առաջ՝ առցանց ձևաչափով, քանի որ համավարակ էր։ Հիմա էլ, ըստ Պողոսյանի, երբ համավարակն ավարտված է, հավանաբար, որոշվել է վերադառնալ դեմ առ դեմ հանդիպումներին։

Ամեն դեպքում, Պողոսյանի գնահատմամբ, դրական զարգացում է, որ արտգործնախարարները կհանդիպեն, սակայն, եթե նայենք հանդիպման բովանդակությանը՝ հատկապես համագործակցության հուշագրին, ապա նման փաստաթղթեր նախկինում էլ են ստորագրվել, առաջինը՝ դեռևս 2007-ին։

«Այս հուշագիրը ես առանձնապես մեծ թռիչք չէի համարի հայ-ամերիկյան համագործակցության ոլորտում, որովհետև այս ոլորտում, այսպես ասած, փաստաթղթային մեծ ծավալ կա, և նախկինում ստորագրվածներից մի քանիսը նույնիսկ եղել են պայմանագիր, ոչ թե համագործակցության մասին հուշագիր»,- ասաց Պողոսյանը։
Դրական է նաև, որ արտգործնախարարների հանդիպումը պայմանավորված է ո՛չ Արցախյան պատերազմով, ո՛չ էլ այլ բազմակողմ ձևաչափերով, ինչպիսին էր, օրինակ, 2020-ի հոկտեմբերի ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան հանդիպումը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ-ն ներկայում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Պողոսյանը նշեց, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, գոնե սահմանների բացում ու դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
«Այս հարցում, սկսած 1991 թվականից, ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և չեմ կարծում՝ այս 31 տարիների ընթացքում որևէ փոփոխություն է ենթարկվել, որովհետև ԱՄՆ-ն վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած նորմալացում կբերի Ռուսաստանից Հայաստանի կախման նվազման կամ, այսպես ասենք, Թուրքիայից սպասվող վտանգի ընկալման նվազման։ Ենթադրվում է, որ նորմալացումը հայ հասարակության շրջանում կնվազեցնի Թուրքիայից վախի կամ վտանգի ընկալումը, դա էլ իր հերթին, եթե ոչ անմիջապես, ապա որոշ ժամանակ անց կնվազեցնի Ռուսաստանի աջակցության անհրաժեշտության ընկալումը»։
Այսինքն, ըստ Պողոսյանի, եթե կա քիչ վտանգ Թուրքիայից, հետևաբար կա նաև Ռուսաստանից քիչ աջակցության ընկալում կամ ցանկություն։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնում։
Լրահոս
0