https://arm.sputniknews.ru/20220502/berman-entarkelis-vostikannery-dazhan-tsetsi-en-entarkum-cucararneric-mekin-41573014.html
Բերման ենթարկելիս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներից մեկին
Բերման ենթարկելիս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներից մեկին
Sputnik Արմենիա
Թե ինչի համար են տղամարդուն նման բիրտ ձևով բերման ենթարկում` հայտնի չէ։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T11:40+0400
2022-05-02T11:40+0400
2022-05-02T12:20+0400
երևան
հհ ոստիկանություն
ոստիկան
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41572577_0:0:1920:1080_1920x0_80_0_0_92f5c2884d6770945a130d8daccf8b25.png
Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը բերման ենթարկելիս դաժան ծեծի ենթարկում ցուցարարներից մեկին։Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41572577_480:0:1920:1080_1920x0_80_0_0_e07f487534fc0a5adfd37552687ce6bc.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, հհ ոստիկանություն, ոստիկան, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
երևան, հհ ոստիկանություն, ոստիկան, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բերման ենթարկելիս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներից մեկին
11:40 02.05.2022 (Թարմացված է: 12:20 02.05.2022) Թե ինչի համար են տղամարդուն նման բիրտ ձևով բերման ենթարկում` հայտնի չէ։
Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը բերման ենթարկելիս դաժան ծեծի ենթարկում ցուցարարներից մեկին։
Ոստիկաններից մեկը հարվածում է ցուցարարի գլխին, որից հետո նրան բերման են ենթարկում։ Թե ինչի համար են տղամարդուն նման բիրտ ձևով բերման ենթարկում` հայտնի չէ։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։