https://arm.sputniknews.ru/20220502/amn-n-kievin-e-pvokhancel-haubicneri-80-y-170-hretanavvor-e-verapatrastel-pentagvon-41603572.html
ԱՄՆ-ն Կիևին է փոխանցել հաուբիցների 80%-ը, 170 հրետանավոր է վերապատրաստել․ Պենտագոն
ԱՄՆ-ն Կիևին է փոխանցել հաուբիցների 80%-ը, 170 հրետանավոր է վերապատրաստել․ Պենտագոն
Sputnik Արմենիա
Ավելի քան 170 ուկրաինացի զինվորական М177-երի հետ վարվելու ուսուցում է անցել, ևս 50–ի ուսուցումը կավարտվի երկուշաբթի։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T21:44+0400
2022-05-02T21:44+0400
2022-05-02T21:46+0400
ամն
ուկրաինա
պենտագոն
հաուբից
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_0:8:1600:908_1920x0_80_0_0_a0cd0b7922de5af520a33d4a44dd9fc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ուկրաինական ուժերին է փոխանցել նրանց հատկացված ամերիկյան հաուբիցների 80%–ը և առնվազն 170 զինվորական է վերապատրաստել դրանք կառավարելու համար: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:Ուկրաինան ստացել է նաև հատկացված 140 հազար հատ 155 մմ-անոց հաուբիցի արկերի կեսը։Նրա խոսքով՝ ավելի քան 170 ուկրաինացի զինվորական М177-երի հետ վարվելու ուսուցում է անցել, ևս 50 կուրսանտի ուսուցումը կավարտվի երկուշաբթի։«Վաղը ևս 50 ուկրաինացիներ են ժամանելու մարզական օբյեկտներ, որպեսզի այս շաբաթ սկսեն վերապատրաստումը»,- ասել է պաշտոնյան։Նա ավելացրել է, որ նախօրեին 20 ուկրաինացի զինվորական սկսել են Phoenix Ghost հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների ուսումնասիրության մեկշաբաթյա դասընթացը։Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին մեկ օրում ԱՄՆ-ն ռազմական օգնության 14 ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա, ևս 23 չվերթ կազմակերպվել է 5 այլ երկրների կողմից։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։
ամն
ուկրաինա
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_190:0:1410:915_1920x0_80_0_0_3d27ab328b764548ad4fd32e122105cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, պենտագոն, հաուբից
ամն, ուկրաինա, պենտագոն, հաուբից
ԱՄՆ-ն Կիևին է փոխանցել հաուբիցների 80%-ը, 170 հրետանավոր է վերապատրաստել․ Պենտագոն
21:44 02.05.2022 (Թարմացված է: 21:46 02.05.2022) Ավելի քան 170 ուկրաինացի զինվորական М177-երի հետ վարվելու ուսուցում է անցել, ևս 50–ի ուսուցումը կավարտվի երկուշաբթի։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ուկրաինական ուժերին է փոխանցել նրանց հատկացված ամերիկյան հաուբիցների 80%–ը և առնվազն 170 զինվորական է վերապատրաստել դրանք կառավարելու համար: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ М177 հաուբիցների 80%–ը փոխանցվել է ուկրաինացիներին»,-ասել է նա` պարզաբանելով, որ խոսքը նախատեսված 90 զենքից 70-ի մասին է։
Ուկրաինան ստացել է նաև հատկացված 140 հազար հատ 155 մմ-անոց հաուբիցի արկերի կեսը։
Նրա խոսքով՝ ավելի քան 170 ուկրաինացի զինվորական М177-երի հետ վարվելու ուսուցում է անցել, ևս 50 կուրսանտի ուսուցումը կավարտվի երկուշաբթի։
«Վաղը ևս 50 ուկրաինացիներ են ժամանելու մարզական օբյեկտներ, որպեսզի այս շաբաթ սկսեն վերապատրաստումը»,- ասել է պաշտոնյան։
Նա ավելացրել է, որ նախօրեին 20 ուկրաինացի զինվորական սկսել են Phoenix Ghost հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների ուսումնասիրության մեկշաբաթյա դասընթացը։
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին մեկ օրում ԱՄՆ-ն ռազմական օգնության 14 ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա, ևս 23 չվերթ կազմակերպվել է 5 այլ երկրների կողմից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։