https://arm.sputniknews.ru/20220501/turqian-pordzum-e-lutsel-konkret-khndir-ruben-safrastjan-41541765.html
Թուրքիան փորձում է լուծել կոնկրետ խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան փորձում է լուծել կոնկրետ խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական... 01.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-01T21:32+0400
2022-05-01T21:32+0400
2022-05-01T21:32+0400
ռադիո
ռուբեն սաֆրաստյան
թուրքիա
ուկրաինա
ամն
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41519635_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5606314992b8442d24d663d7380efcf.jpg
Եթե թուրքիան որպես միջնորդ ձախողվի, նրան կպարտադրեն միանալ հակառուսական պատժամիջոցներին․ Սաֆրաստյան
Sputnik Արմենիա
Եթե թուրքիան որպես միջնորդ ձախողվի, նրան կպարտադրեն միանալ հակառուսական պատժամիջոցներին․ Սաֆրաստյան
Ուկրաինական ճգնաժամում ստանձնելով միջնորդի դեր` Թուրքիան ձգտում է մի կողմից բարձրացնել իր հեղինակությունն ամբողջ աշխարհում, և առաջին հերթին՝ ԱՄՆ–ի աչքերում, իսկ մյուս կողմից փորձում է լուծել կոնկրետ խնդիր` հիմնավորելով հակառուսական պատժամիջոցներին չմիանալու իր մոտեցումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։Ըստ նրա` Թուրքիան փորձում է Արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ–ին ցույց տալ, որ ուկրաինական ճգնաժամի առթիվ իր դիրքորոշումը, կապված այն հարցի հետ, որ չի միանում հակառուսական պատժամիջոցներին` իր օդային տարածքը բաց պահելով ռուսական ինքնաթիռների համար, ունի հստակ հիմնավորում՝ Թուրքիան ռուս–ուկրաինական հակամարտությունում ստանձնել է միջնորդի դեր։Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի դիրքորոշումն ունի երկակի նշանակություն. նրա համար միջնորդական դերակատարությունը կարևոր է այն առումով, որ Ռուսաստանից կախման մեջ է տնտեսական առումով, մանավանդ` զբոսաշրջության առումով, և եթե տվյալ ոլորտում զրկվի մեծ եկամուտներից, զգալի կորուստներ կկրի։ Ըստ նրա` Թուրքիայում նույնիսկ երկու ավիաընկերություն է ստեղծվում, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի շրջանցել ՌԴ–ի հետ թռիչքներ կատարելու արգելքը, հետևաբար Թուրքիան շարունակելու է միջնորդական առաքելությամբ բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և դրանով իսկ դիմակայել արևմտյան ճնշումներին։Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։ Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպել էին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցող պատվիրակությունները։
թուրքիա
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41519635_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e1096168bb3c3175c0ad0397bf3607c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն սաֆրաստյան, թուրքիա, ուկրաինա, ամն, պոդկաստ, аудио
ռուբեն սաֆրաստյան, թուրքիա, ուկրաինա, ամն, պոդկաստ, аудио
Թուրքիան փորձում է լուծել կոնկրետ խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական վերջին զարգացումներին և դրանցում Թուրքիայի միջնորդական դերակատարությանը։
Ուկրաինական ճգնաժամում ստանձնելով միջնորդի դեր` Թուրքիան ձգտում է մի կողմից բարձրացնել իր հեղինակությունն ամբողջ աշխարհում, և առաջին հերթին՝ ԱՄՆ–ի աչքերում, իսկ մյուս կողմից փորձում է լուծել կոնկրետ խնդիր` հիմնավորելով հակառուսական պատժամիջոցներին չմիանալու իր մոտեցումը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա` Թուրքիան փորձում է Արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ–ին ցույց տալ, որ ուկրաինական ճգնաժամի առթիվ իր դիրքորոշումը, կապված այն հարցի հետ, որ չի միանում հակառուսական պատժամիջոցներին` իր օդային տարածքը բաց պահելով ռուսական ինքնաթիռների համար, ունի հստակ հիմնավորում՝ Թուրքիան ռուս–ուկրաինական հակամարտությունում ստանձնել է միջնորդի դեր։
«ԱՄՆ–ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցի ժամանակ Թուրքիայի առջև շատ կոնկրետ խնդիր դրվեց, և նույնիսկ չի բացառվում, որ որոշակի ժամկետ սահմանվեց ամերիկացիների կողմից, որ եթե մինչ այդ ժամկետի ավարտը Թուրքիան կարողանա իր միջնորդական առաքելությամբ ինչ–որ արդյունքի հասնել, ապա նրա դիրքորշումը կլինի հիմնավորված, հակառակ դեպքում Թուրքիայի վրա ճնշումը կտրուկ կուժեղանա և նրան պարզապես կստիպեն հետևել ՆԱՏՕ–ի անդամ պետություններին և Արևմուտքի մեծ մասի երկրներին` միանալ հակառուսական պատժամիջոցներին»,– ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի դիրքորոշումն ունի երկակի նշանակություն. նրա համար միջնորդական դերակատարությունը կարևոր է այն առումով, որ Ռուսաստանից կախման մեջ է տնտեսական առումով, մանավանդ` զբոսաշրջության առումով, և եթե տվյալ ոլորտում զրկվի մեծ եկամուտներից, զգալի կորուստներ կկրի։ Ըստ նրա` Թուրքիայում նույնիսկ երկու ավիաընկերություն է ստեղծվում, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի շրջանցել ՌԴ–ի հետ թռիչքներ կատարելու արգելքը, հետևաբար Թուրքիան շարունակելու է միջնորդական առաքելությամբ բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և դրանով իսկ դիմակայել արևմտյան ճնշումներին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։ Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպել էին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցող պատվիրակությունները։