00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:36
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է կառուցենք զարգացած և օրինակելի պետություն. Փաշինյանի ուղերձը` աշխատողի օրվա առթիվ

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը (16 ապրիլի, 2022թ). Վանաձոր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը (16 ապրիլի, 2022թ). Վանաձոր - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես կարողացել ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ»,– մասնավորապես նշված է հաղորդագրությունում:
Նա ընդգծել է, որ հայ ազգն իր աշխատանքով պետք է կառուցի ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:
Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար Փաշինյանը կարևորել է յուրաքանչյուրի աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:
«Վստահեցնում եմ, որ մեր կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը: Մենք շարունակելու ենք հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ: Աշխատող քաղաքացին պետք է լինի օրինակ, հանրային զարգացման ուղենիշ, և կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի իրավունքների պաշտպանությունը»,– ընդգծել է Փաշինյանը:
Նա շեշտել է` չնայած դժվարություններին՝ պետք է շարունակել կառուցել մեր երազած հայրենիքը, քանի որ հայը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու տաղանդով, կառուցելու և ստեղծելու իր ձիրքով:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Լրահոս
0