00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օզբիլիսի համար մեր դռները միշտ բաց են». Եղիշե Մելիքյան

© Sputnik / Andranik GhazaryanՖուտբոլային մարզիչ Եղիշե Մելիքյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Ֆուտբոլային մարզիչ Եղիշե Մելիքյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության գարնանային հատվածում Երևանի «Փյունիկը» սրընթաց առաջ է գնում՝ հավակնելով չեմպիոնական տիտղոսին։ Թիմը մրցաշարի երկրորդ հատվածում 12 խաղերից տասում հաղթել է, ևս երկու խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով։
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ Sputnik Արմենիայի հարցազրույցում պարզվեց, որ թիմի առջև չեմպիոն դառնալու առաջադրանքը դրված է եղել մրցաշրջանի մեկնարկից առաջ։
- Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկը» այնքան էլ տպավորիչ չէր գործում խաղադաշտում, ու դրա արդյունքով ձմեռային ընդմիջման գնալիս թիմը ութ միավորով հետ էր մնում առաջատարից՝ «Արարատ-Արմենիայից»։ Ի՞նչն էր պատճառը։
- Բոլոր խնդիրները գալիս էին թիմի կազմից։ Հիմա էլ «Փյունիկում» նույն մարզչական կազմն է աշխատում, բայց արդյունքներն անհամեմատ լավ են։ Մենք սխալներ էինք թույլ տվել ֆուտբոլիստների ընտրության հարցում։ Իսկ ձմռանը արդեն նոր խաղացողների հետ պայմանագիր կնքեցինք ու կարողացանք շտկել իրավիճակը։
- Հիմա արդեն կասկած չկա, որ «Փյունիկը» հավակնում է չեմպիոնական տիտղոսին, իսկ առաջնության մեկնարկից առաջ թիմի առջև ի՞նչ խնդիր էր դրված։
- Ի սկզբանե թիմի առջև խնդիր է դրված եղել պայքարել չեմպիոնական կոչման համար։ Բայց 2021 թվականի աշնանը ես հասկանում էի, որ մեր ունեցած ֆուտբոլիստներով մենք այդ առաջադրանքը կատարել չենք կարողանա։ Ակումբի նախագահը այն ժամանակ վստահում էր թիմի կազմին, չնայած ես ասում էի, որ խնդիրներ ենք ունենալու։ Ձմռանը արդեն նախագահն էլ ընդունեց, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են հարկավոր։ Հենց նրա օգնությամբ ու նոր ներդրումների շնորհիվ կարողացանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ու հիմա արդեն այլ արդյունքի ենք հասնում։
- «Փյունիկի» նորեկներից ովքե՞ր կարողացան անմիջապես ինտեգրվել թիմի խաղին՝ Սերժ Դեբլե՞ն, Ուգո Ֆիրմինո՞ն, թե՞ մի այլ ֆուտբոլիստ։
- Բոլոր նորեկներն էլ նպաստել են մեր թիմի առաջխաղացմանը։ Դեբլեն ու Ֆիրմինոն գոլերն են խփում, ինչը ամենադժվար ու կարևոր գործոնն է ֆուտբոլում։ Բացի այդ, մենք ունենք շատ լավ պաշտպանություն։ Բացառությամբ դեկտեմբերին «Արարատի» հետ խաղի («Փյունիկը» այդ խաղում պարտվեց 2։6), մեր թիմը շատ կայուն խաղ է ցուցադրում նաև պաշտպանությունում։ Հայաստանի հավաքականի դարպասապահը պաշտպանում է մեր դարպասը (Դավիթ Յուրչենկո), մի խոսքով, մենք լավ թիմ ունենք։
© Sputnik / Andranik GhazaryanԵղիշե Մելիքյան
Главный тренер ФК Пюник Егише Меликян во время матча 7-го тура Vbet АПЛ между ФК Пюник и ФК Севан (23 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Եղիշե Մելիքյան. Արխիվային լուսանկար
- Չեմպիոնական հավակնություններ ունեցող թիմերը միշտ էլ ձգտում են դուբլ ձևակերպել՝ հաղթելով նաև գավաթի խաղարկությունում։ Բայց գավաթի խաղարկությունում «Փյունիկը» պարտվեց «Վանին»։ Ընդ որում, «Փյունիկին» չհաջողվեց նույն այդ թիմին հաղթել Պրեմիեր լիգայի մրցաշարում։ Միգուցե «Վանը» անհարմա՞ր մրցակից է ձեզ համար։
- Նման երևույթ ֆուտբոլում իրոք կա։ Նկատի ունեմ անհարմար մրցակիցը։ Բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում հնարավոր է ուղղել։ Մենք շատ էինք ուզում հաջողության հասնել նաև գավաթի խաղարկությունում, բայց չստացվեց։ Ինձ ասում էին, որ «Փյունիկը» երկար ժամանակ չի կարողանում հաղթանակ տոնել «Հանրապետականում», այս «սառույցը» մենք կոտրեցինք, իսկ առջևում «Վանի» հետ դեռ խաղ ունենք, հուսով եմ՝ կկոտրենք նաև այդ «սառույցը»։
- Գաղտնիք չէ, որ «Փյունիկի» խաղերի ժամանակ դուք շատ ակտիվ եք ձեր տեխնիկական գոտում։ Անընդհատ փորձում եք ինչ-որ բան հուշել, ընդհանրապես խաղի մեջ եք, ու զգացվում է, որ շատ նյարդեր եք ծախսում։ Խաղերից հետո հոգնո՞ւմ եք։
- Երբ ես ֆուտբոլիստ էի, խաղերից հետո մյուս առավոտյան զարթնելիս զգում էի, որ ոտքերս են ցավում, մեջքս է ցավում։ Հասկանում էի, որ 90 րոպե ֆուտբոլ եմ խաղացել, ու դա նորմալ է։ Հիմա չեմ խաղում, բայց յուրաքանչյուր խաղից հետո նույն ցավերն ունեմ (ծիծաղում է)։ Մարզիչ լինելը ավելի դժվար է, քան ֆուտբոլիստ։ Մարզիչը պատասխանատու է ամբողջ թիմի գործողությունների համար, իսկ ֆուտբոլիստը ինքն իր խաղի համար է պատասխանատու։ Լինում են խաղեր, որոնց ժամանակ փոփոխություններ ես կատարում, հետո դա կամ արդարացնում է քո մտահաղացումը, կամ՝ ոչ։ Իսկ ես դասեր եմ քաղում։ Փորձ եմ ձեռք բերում։ Բացի այդ, ես ինքնաքննադատ եմ ու միշտ վերլուծում եմ իմ գործողությունները։
- Երկար ժամանակ է, ինչ «Փյունիկի» կազմում բացակայում է Արազ Օզբիլիսը։ Մենք գիտենք, որ ընտանեկան խնդիրների պատճառով Օզբիլիսը դադարեցրեց իր կարիերան։ Հնարավո՞ր է, որ նա վերադառնա։
- Աշնանը ես խոսել եմ Արազի հետ։ Չէի ուզենա, որ որևիցե մեկը նման խնդիրներ ունենա ընտանիքում։ Ես Արազին հասկացա, ու ասել եմ, որ երբ կարողանա վերադառնալ՝ մեր դռները բաց են նրա համար։
- Վերջին երկու խաղերում «Փյունիկը» նախ դժվար պայքարում հաղթեց «Նորավանքին», հետո ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ։ Ի՞նչ կասեք այդ խաղերի մասին։
- Հեշտ խաղեր ու մրցակիցներ չեն լինում։ Չնայած ամեն ինչ համեմատականի մեջ է։ Մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր խաղին մեծ մոտիվացիայով։ «Նորավանքի» հետ խաղում ես հասակացա, որ մեր թիմը «տուրբո կոճակ» ունի, ու այն սեղմելով՝ մենք կարողացանք հաղթանակի հասնել։ Իսկ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում մեզ համար առաջնայինը չպարտվելն էր, ինչին էլ մենք հասանք։ Ընդ որում, այդ խաղում ֆուտբոլիստներին մոտիվացնելու կարիք չկար, նրանք շատ լավ գիտակցում էին խաղի կարևորությունը։ Մենք հավակնում ենք չեմպիոնական տիտղոսին, ու մեր բոլոր ուժերը դնելու ենք նպատակին հասնելու համար։ Կարևոր է, որ ճիշտ է աշխատում ոչ միայն թիմը, այլ ակումբն իր ամբողջ անձնակազմով՝ սկսած նախագահից մինչև մարզիչներ ու ֆուտբոլիստներ։
Պրեմիեր լիգայի առաջնության ավարտին մնացել է վեց տուր, բայց «Փյունիկը» հինգ հանդիպում ունի անցկացնելու։ Չեմպիոնական տիտղոսն ապահովելու համար այս պահին բավարարում է միայն հաղթանակը այդ խաղերում։ Իսկ 30 տուրերից հետո «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորի առավելություն ունենալով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Լրահոս
0