https://arm.sputniknews.ru/20220501/mer-himnakan-npataky-pajqarn-e-hanun-hajastani-arcakhi-apagaji-ohanjan-41552857.html
Մեր հիմնական նպատակը պայքարն է հանուն Հայաստանի, Արցախի ապագայի. Օհանյան
Մեր հիմնական նպատակը պայքարն է հանուն Հայաստանի, Արցախի ապագայի. Օհանյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար պաշտպանությունն ու անվտանգությունը հիմնարար արժեքներ են։ 01.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-01T19:13+0400
2022-05-01T19:13+0400
2022-05-01T20:04+0400
հանրահավաք
սեյրան օհանյան
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41552507_0:0:1601:901_1920x0_80_0_0_90635b084ab3e65aa68f22f60cbac477.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար պաշտպանությունն ու անվտանգությունը հիմնարար արժեքներ են։Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։«Մեր հիմնական նպատակը պայքարն է` հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, մեր ինքնության, ինքնիշխանության, հայապահպանության, իսկ պաշտպանությունն ու անվտանգությունը մեր երկրի հիմնարար արժեքներից են։ Հայաստանի համար երբևէ չի եղել այնպիսի մի ժամանակաշրջան, որ չպայքարենք մեր անկախության ու ազատության համար։ Միշտ այն երկրները, որոնք հայատյացությամբ են զբաղվել, փորձել են այս տարածաշրջանում` Հայկական բարձրավանդակում, հայ ժողովրդին ճնշել, և հայն էլ մշտապես պայքարել է իր ինքնության համար»,- նշեց Օհանյանը։Նրա խոսքով, երբ Հայաստանն ու Արցախը Արցախյան շարժման ժամանակ միասին էին, նրանք անվտանգության, տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների, ճանապարհների, էներգետիկ ռեսուրսների մի կուռ համակարգ են եղել։Օհանյանը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այսօրվա աշխարհագրական դիրքով, նոր կոնֆիգուրացիայով, երբ Արցախը խորը շրջափակման մեջ է, դժվար է գտնել պայքարի կենտրոն։Նա շեշտեց, որ ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց ապիկար ու անգրագետ կառավարմամբ հայ ազգին ծնկի են իջեցնում թուրքի առաջ, ինչին չպետք է համաձայնել։Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել` «Պայքա՛ր»։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը, մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41552507_20:0:1443:1067_1920x0_80_0_0_a408844e10f0591dfcc2ae8b52e0cb4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, սեյրան օհանյան, հայաստան, արցախ
հանրահավաք, սեյրան օհանյան, հայաստան, արցախ
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար պաշտպանությունն ու անվտանգությունը հիմնարար արժեքներ են։
Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր հիմնական նպատակը պայքարն է` հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, մեր ինքնության, ինքնիշխանության, հայապահպանության, իսկ պաշտպանությունն ու անվտանգությունը մեր երկրի հիմնարար արժեքներից են։ Հայաստանի համար երբևէ չի եղել այնպիսի մի ժամանակաշրջան, որ չպայքարենք մեր անկախության ու ազատության համար։ Միշտ այն երկրները, որոնք հայատյացությամբ են զբաղվել, փորձել են այս տարածաշրջանում` Հայկական բարձրավանդակում, հայ ժողովրդին ճնշել, և հայն էլ մշտապես պայքարել է իր ինքնության համար»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով, երբ Հայաստանն ու Արցախը Արցախյան շարժման ժամանակ միասին էին, նրանք անվտանգության, տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների, ճանապարհների, էներգետիկ ռեսուրսների մի կուռ համակարգ են եղել։
Օհանյանը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այսօրվա աշխարհագրական դիրքով, նոր կոնֆիգուրացիայով, երբ Արցախը խորը շրջափակման մեջ է, դժվար է գտնել պայքարի կենտրոն։
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ պայքարի մեր կենտրոնը ՀՀ Մարտունի քաղաքն էր։ Այսօր էլ այդ կենտրոնը պետք է լինի մայրաքաղաքը, յուրաքանչյուր մարզ, համայնք, գյուղ ու տուն։ Եթե մենք մտածում ենք ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինի այդ պայքարի հիմքը»,- ասաց պատգամավորը։
Նա շեշտեց, որ ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց ապիկար ու անգրագետ կառավարմամբ հայ ազգին ծնկի են իջեցնում թուրքի առաջ, ինչին չպետք է համաձայնել։
Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել` «Պայքա՛ր»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը, մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։