00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մենք պառակտման և բևեռացման իրավունք այլևս չունենք. ՀՀ ՄԻՊ

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaՄարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
Գրիգորյանը ցավով է նշել, որ համացանցում առկա բռնության կոչերը չեն դատապարտվում, և մի բան էլ տարածվում են։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ՀՀ–ում, մասնավորապես Երևանում իրականացվող հանրահավաքների շուրջ մշտադիտարկումներ է իրականացրել և արձանագրել, որ ԶԼՄ–ներով ու սոցիալական ցանցերով գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։
Տեղեկությունը հայտնել է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Համացանցում առկա բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունը» այլևս չունենք»,– նշել է Գրիգորյանը։
Նա շեշտել է, որ անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները, միևնույն ժամանակ հիշեցրել է` լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ, սակայն դրանք պետք է իրացնել պատասխանատու կերպով։
Գրիգորյանի խոսքով` հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած հայ հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմությունը Երևանում հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։
Ներկա պահին «Դիմադրություն» շարժման անդամները ՀՀ 4 տարբեր մարզերից երթով հասնում են Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին, 4-րդ երթն էլ սկսել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0