https://arm.sputniknews.ru/20220501/marzeric-erter-sksats-dimadrutjun-sharzhman-andamnern-arden-erevanum-en-41540757.html
Մարզերից երթեր սկսած «Դիմադրություն» շարժման անդամներն արդեն Երևանում են
Մարզերից երթեր սկսած «Դիմադրություն» շարժման անդամներն արդեն Երևանում են
Sputnik Արմենիա
Նրանք վանկարկում էին «Միացում, պայքար, հաղթանակ», «Ոստիկանը Նիկոլ չի», «Պայքար»։ 01.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-01T13:32+0400
2022-05-01T13:32+0400
2022-05-01T16:08+0400
երթ
երևան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41533550_0:83:1600:983_1920x0_80_0_0_1b4b9733bdeec14a89eab65f9ce448c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք 1 շաբաթ առաջ ՀՀ տարբեր մարզերից երթ էին սկսել, հասել են Երևան։Տիգրանաշենից եկողները արդեն մտել են մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, Իջևանի երթի մասնակիցներն անցնում են Թբիլիսյան խճուղով, նրանց առաջնորդում են մի քանի երեխաներ` Հայաստանի և Արցախի դրոշներով։ Սարդարապատի երթի անդամներն էլ ներկայում քայլում են Իսակովի պողոտայով։Ճանապարհին երթերի մասնակիցները վանկարկում էին «Միացում, պայքար, հաղթանակ», «Ոստիկանը Նիկոլ չի», «Պայքար»։Բոլոր հատվածներում էլ հնչում են հայրենասիրական երգեր, մասնավորապես` «Զարթիր, լաո» երգը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք է հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։Ընդդիմությունը ապրիլի 22-ից բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում, այսօր էլ հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41533550_90:0:1510:1065_1920x0_80_0_0_43ff78fc61e934787d28212c749914e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, երևան, ընդդիմություն
երթ, երևան, ընդդիմություն
Մարզերից երթեր սկսած «Դիմադրություն» շարժման անդամներն արդեն Երևանում են
13:32 01.05.2022 (Թարմացված է: 16:08 01.05.2022) Նրանք վանկարկում էին «Միացում, պայքար, հաղթանակ», «Ոստիկանը Նիկոլ չի», «Պայքար»։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք 1 շաբաթ առաջ ՀՀ տարբեր մարզերից երթ էին սկսել, հասել են Երևան։
Տիգրանաշենից եկողները արդեն մտել են մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, Իջևանի երթի մասնակիցներն անցնում են Թբիլիսյան խճուղով, նրանց առաջնորդում են մի քանի երեխաներ` Հայաստանի և Արցախի դրոշներով։ Սարդարապատի երթի անդամներն էլ ներկայում քայլում են Իսակովի պողոտայով։
Ճանապարհին երթերի մասնակիցները վանկարկում էին «Միացում, պայքար, հաղթանակ», «Ոստիկանը Նիկոլ չի», «Պայքար»։
Բոլոր հատվածներում էլ հնչում են հայրենասիրական երգեր, մասնավորապես` «Զարթիր, լաո» երգը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք է հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ընդդիմությունը ապրիլի 22-ից բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում, այսօր էլ հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։