00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իր համար փրկություն կլինի. Վահրամ Բաղդասարյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու մասին

© Sputnik / Hovhannes ShoghikyanՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ։
ՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ։ - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը ապրիլի 22-ից բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում, այսօր էլ հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնելով բազմահազարանոց երթերն ու հանրահավաքները` կգիտակցի իր անելիքները։
Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը, որն արդեն Ֆրանսիայի հրապարակում է, նշեց, որ Փաշինյանի հրաժարական տալը վերջինիս համար փրկություն կլինի։
«Առայժմ բան չասեմ, բայց տեսնում եք ոգևորությունը (նկատի ունի հրապարակում հավաքված քաղաքացիներին)։ Եթե իր խոսքի նկատմամբ ինքը մի փոքր հարգանք ունի, հրաժարական կտա, քանի որ մի քանի անգամ պնդել է` ժողովուրդը, եթե դուրս գա ու պահանջի իմ հրաժարականը` չեմ ընդվզի։ Այժմ ընդվզելու ոչ մի առիթ չունի, ու դա իր համար փրկություն կլինի»,- ասաց նախկին պատգամավորը։
ՀՀ ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանն առանց ուժ կիրառելու կհեռանա, եթե հանրահավաքի գան տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

«Իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը կարմիր գծեր չունի, սակայն ճանաչելով նրան՝ կարող եմ ասել, եթե այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ լինեն` նա կհեռանա առանց ուժի կիրառման»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Նա կարծում է, որ յուրաքանչյուրի քայլը կարևոր է Արցախի պահպանման գործում։ Քաղաքական գործիչը կոչ արեց բոլորին միանալ հանրահավաքին, քանի որ այսօր որոշվում է Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք է հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ընդդիմությունը ապրիլի 22-ից բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում, այսօր էլ հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0