https://arm.sputniknews.ru/20220501/arcakhi-aatsn-herqel-e-ynddimutjan-havaqin-depi-erevan-metsativ-meknoghneri-masin-lurery-41543589.html
Արցախի ԱԱԾ-ն հերքել է ընդդիմության հավաքին դեպի Երևան մեծաթիվ մեկնողների մասին լուրերը
Արցախի ԱԱԾ-ն հերքել է ընդդիմության հավաքին դեպի Երևան մեծաթիվ մեկնողների մասին լուրերը
Sputnik Արմենիա
Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել։ 01.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-01T15:21+0400
2022-05-01T15:21+0400
2022-05-01T16:02+0400
արցախ
արցախի աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:28:1601:928_1920x0_80_0_0_754947299c47b00acba5b41c424a78bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանում նախատեսված ընդդիմության հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայության լրատվականը` անդրադառնալով տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից տարածվող լուրերին։«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր են սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։Ժամը 16-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:0:1303:977_1920x0_80_0_0_e345355cf24dc6fc2d408c97349e0f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի աած
Արցախի ԱԱԾ-ն հերքել է ընդդիմության հավաքին դեպի Երևան մեծաթիվ մեկնողների մասին լուրերը
15:21 01.05.2022 (Թարմացված է: 16:02 01.05.2022) Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանում նախատեսված ընդդիմության հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Տեղեկությունը հայտնում է
Արցախի ազգային անվտանգության ծառայության լրատվականը` անդրադառնալով տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից տարածվող լուրերին։
«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր են սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։
Ժամը 16-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի։