https://arm.sputniknews.ru/20220429/zvohvatsneri-tsnvoghnery-hh-hakakupcivon-kvomiteum-en-nranc-pahanjy-dardzjal-chi-bavararvel-41478002.html
Զոհվածների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են. նրանց պահանջը դարձյալ չի բավարարվել
Զոհվածների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են. նրանց պահանջը դարձյալ չի բավարարվել
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը հայտարարել է, որ դատախազության միջնորդությունից տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում որևէ քննչական... 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T14:26+0400
2022-04-29T14:26+0400
2022-04-29T15:31+0400
զոհ
ծնող
հակակոռուպցիոն կոմիտե
հհ դատախազություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41478636_0:0:1600:901_1920x0_80_0_0_b891b82c63ae084bb7d6922e65040d6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաներն իրավապահ համակարգի դեմ։ Այսօր նրանք Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են ու պահանջում են, որ հարուցված քրեական գործով իրենց ճանաչեն տուժող ու հնարավորություն տան այդ կարգավիճակով մասնակցել քննությանը։«Երեկ դատախազության ներկայացուցիչը տուժողներին հայտնել էր, որ քննչական մարմինը սպասում է, որ կատարի քննչական գործողություններ, ճանաչի տուժողի իրավահաջորդ, որպեսզի իրավասություն ունենանք ներկայցնելու բողոքներ, միջնորդություններ ու կոնկրետ պահանջներ։ Այսօր մենք` տուժողների հետ միասին, ներկայացել ենք հահակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեզ ներգրավեն որպես տուժող։ Պարոն Մինասյանը` վարչության պետը ( ՀԿ քննչական երրորդ վարչության պետ Արշալույս Մինասյան,-խմբ.), մեզ ասաց, որ իրեն դատախազության այդ հայտարարությունը հայտնի չէ, ինքը դրան տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում մեզ հետ որևէ քննչական գործողություն կատարել»,- լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։Փաստաբանի համոզմամբ` դատախազությունն ու կոմիտեն կա՛մ իրար չեն հասկացել, կա՛մ գործողությունները չեն համապատասխանեցրել։ Ուստի, իրենք մտադիր են նոր միջնորդություն ներկայացնել դատախազություն` քրեական գործի քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ։Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր իրենք դարձյալ գնալու են դատախազություն` նոր միջնորդություն պատրաստելու ու այն գլխավոր դատախազին հանձնելու համար։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41478636_171:0:1518:1010_1920x0_80_0_0_2e11a221c8243f76e89d0a16bb4722b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, ծնող, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն, բողոքի ակցիա
զոհ, ծնող, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն, բողոքի ակցիա
Զոհվածների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են. նրանց պահանջը դարձյալ չի բավարարվել
14:26 29.04.2022 (Թարմացված է: 15:31 29.04.2022) Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը հայտարարել է, որ դատախազության միջնորդությունից տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում որևէ քննչական գործողություն կատարել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաներն իրավապահ համակարգի դեմ։ Այսօր նրանք Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են ու պահանջում են, որ հարուցված քրեական գործով իրենց ճանաչեն տուժող ու հնարավորություն տան այդ կարգավիճակով մասնակցել քննությանը։
«Երեկ դատախազության ներկայացուցիչը տուժողներին հայտնել էր, որ քննչական մարմինը սպասում է, որ կատարի քննչական գործողություններ, ճանաչի տուժողի իրավահաջորդ, որպեսզի իրավասություն ունենանք ներկայցնելու բողոքներ, միջնորդություններ ու կոնկրետ պահանջներ։ Այսօր մենք` տուժողների հետ միասին, ներկայացել ենք հահակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեզ ներգրավեն որպես տուժող։ Պարոն Մինասյանը` վարչության պետը ( ՀԿ քննչական երրորդ վարչության պետ Արշալույս Մինասյան,-խմբ.), մեզ ասաց, որ իրեն դատախազության այդ հայտարարությունը հայտնի չէ, ինքը դրան տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում մեզ հետ որևէ քննչական գործողություն կատարել»,- լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանի համոզմամբ` դատախազությունն ու կոմիտեն կա՛մ իրար չեն հասկացել, կա՛մ գործողությունները չեն համապատասխանեցրել։ Ուստի, իրենք մտադիր են նոր միջնորդություն ներկայացնել դատախազություն` քրեական գործի քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ։
Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր իրենք դարձյալ գնալու են դատախազություն` նոր միջնորդություն պատրաստելու ու այն գլխավոր դատախազին հանձնելու համար։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից
ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։