00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խցանումներ» կան ոչ միայն բանկերում. ՀՀ-ում ռուսական կապիտալով 520 ընկերություն է բացվել

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ում ռուսական կապիտալով բացված ընկերություններին, նրանց աշխատանքի համար առկա պայմաններին, խոսել է նաև նոր բիզնես ծրագրերի և տուրիստական սեզոնին պատրաստվելու աշխատանքների մասին։
Փետրվարի վերջից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՏՏ ոլորտում ռուսական կապիտալով 520 ընկերություն է բացվել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ Ռուսաստանում հետաքրքրություն կա նաև հայաստանյան տնտեսության այլ ճյուղերի նկատմամբ։

«Մենք գիտենք, որ կա մեծ հետաքրքրություն թե՛ արդյունաբերության ոլորտում, թե՛ գյուղատնտեսության, և հուսով եմ, որ շուտով մենք արդեն դրա արդյունքները կտեսնենք»,- ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով` ՌԴ-ից Հայաստան ներհոսքն այսօր էլ շարունակվում է, ինչի մաին վկայում են հայաստանյան բանկերում ու պետական տարբեր կառույցներում գոյացած բազմամարդ հերթերը։
«Տարբեր տեղեր տարբեր «խցանումներ» կան. ոչ միայն բանկային ոլորտում։ Օրինակ` շատ մեծ հերթեր կան նաև անձնագրայիններում` ծագումով հայ մարդկանց կողմից, ովքեր ուզում են դառնալ ՀՀ քաղաքացի։ Բիզնեսի գրանցման համար էլ մեծ հերթեր են,- ասաց Քերոբյանը,- իմ ընկերներից մեկն ասաց, որ ընկերություն բացելու հերթում իր կտրոնի վրա գրված է եղել, որ իրենից առաջ կա 156 մարդ, որոնք ևս ուզում են կամ ԱՁ դառնալ կամ ընկերություն գրանցել»։
Ինչ վերաբերում է Հայաստանի բանկերում հաշիվ գրանցելու գործընթացներին, որոնց երկարատևությունից ՌԴ քաղաքացիները հաճախ դժգոհում են, Վահան Քերոբյանի մեկնաբանմամբ` դա պայմանավորված է բանկերը հնարավոր ռիսկերից ապահովագրելու հանգամանքով։

«Բնականաբար, բանկերը պետք է մանրակրկիտ վերլուծեն հաճախորդներին, որպեսզի խուսափեն երկրորդային սանկցիաների տակ ընկնելուց (ինչը հնարավոր է, եթե իրենք հարաբերություններ սկսկեն սանկցիաների տակ ընկած մարդկանց կամ նրանց հետ փոխկապակցված մարդկանց հետ)։ Այդ տեսանկյունից` բանկերը մի փոքր ավելի երկար ժամանակ են ծախսում, որպեսզի հասկանան` իրենց պոտենցիալ հաճախորդը ինչ ռիսկեր ունի։ Այնուամեայնիվ, ես դեռևս չեմ հանդիպել մարդու, որը չի կարողացել հաշիվ բացել»,- ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև վստահ է, որ Հայաստանը հնարավորություն ունի ընդունելու այստեղ ապրելու ու աշխատելու, իսկ ամռանը` նաև հանգստանալու ցանկություն ունեցող բոլոր օտարերկրացիներին։ Հարցին, թե մարզային ենթակառուցվածքները` հյուրատները, կացության ծառայությունների այլ առաջարկները որքանո՞վ կկարողանան ապահովել սպասվող պահանջարկը, Քերոբյանը պատասխանեց.
«Պահանջարկը կծնի առաջարկ։ Եթե տեսնենք, որ կա մեծ պահանջարկ, ապա բիզնեսը արագ ռեակցիա կտա, և շատ կարճ ժամանակում կստեղծվեն այն լրացուցիչ հնարավորությունները, որոնք թույլ կտան մարդկանց հանգստանալ իրենց նախընտրած վայրերում»։
Հետևում ենք, որ պատժամիջոցների տակ չընկնենք. Քերոբյան
Քերոբյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանը ռուսաստանցիների համար տրանզիտ երկիր է ծառայում այստեղից դեպի արևմտյան երկրներ տեղափոխվելու համար։
«Չէի ասի, թե այդ ուղղությանն այդպես զգալի ակտիվացել է, և Հայաստանն այս պահին ծառայում է որպես տրանզիտ հաբ։ Շատ չնչին է այն մարդկանց քանակը, ովքեր Երևանից ուղևորվում են դեպի Եվրոպա։ Իմ կարծիքով` շատ ավելի մեծ հոսք կա Դուբայի և Ստամբուլի միջոցով, որտեղ օդանավակայաններն ի սկզբանե ավելի հարմարեցված են տրանզիտի համար, քան Երևանի օդանավակայանը»,- ասաց նախարարը։
Վահան Քերոբյանի խոսքով` մարտի վերջի տվյալներով` ՌԴ-ից Հայաստան է ժամանել 70-75 հազար մարդ։ Ապրիլյան տվյալները նախարարը խոստացավ հրապարակել առաջիկայում։
Տնտեսական վերլուծաբանների համոզմամբ` Հայաստանը ռուսական կապիտալի համար զուտ ժամանակավոր հանգրվան է, ու տնտեսական սահմանափակումների վերացման հետ Հայաստան եկած գործարարները դարձյալ վերադառնալու են իրենց երկիր։ Ուստի, նախարարից հետաքրքրվեցինք` ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը ներդրողներին այստեղ պահելու համար։

«Հայաստանում վերջին մի քանի տարին արվել է այն աշխատանքը, որը թույլ է տվել ստեղծել այն բիզնես միջավայրը, որտեղ տաղանդավոր մարդիկ իրենց լավ են զգում։ Բնականաբար, այնպես չէ, որ այս միջավայրն իդեալական է, ու մենք կարող ենք մրցակցել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Բեռլինը, Լոնդոնը կամ Սինգապուրը, բայց մենք ունենք նաև մեր յուրահատուկ առավելություններն այս պայքարի մեջ։ Մենք պետք է վերացնենք մեր թերություններն ու շեշտադրենք առավելությունները, որպեսզի Երևանը դառնա ձգող կետ տաղանդավոր մարդկանց համար»,- ասաց նա։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` կառավարությունն անընդհատ ուսումնասիրությունների մեջ է, համեմատում է Հայաստանի ու մրցակից երկրների հնարավորությունները, փորձում նոր լուծումներ գտնել։ Նման օրինակ է ՏՏ ոլորտի ընկերություններին արտոնություններ տալու` կառավարության որոշումը։
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վրա ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների ազդեցությանը, այդ ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ, առավելապես տուժել է արտահանման ոլորտը. 2022թ-ի հունվարին գրանցված 53 և փետրվարին գրանցված 30 տոկոս աճի փոխարեն մարտին արտահանումը Հայաստանից ընդամենը 6.5 տոկոս աճ է գրանցել։ Ապրիլի վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, Քերոբյանի ունեցած տեղեկություններով, սակայն, ընթացիկ ամսում արտահանման ծավալները նկատելիորեն ավելացել են։
ՌԴ-ից 75 000 մարդ է եկել Հայաստան. Քերոբյանը խոսել է բնակարանների խնդրի մասին
Այդուհանդերձ, նախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը՝ բազմաթիվ ռիսկերից զատ, հայ արտադրողների ու արտահանողների համար նաև նոր հնարավորություններ է բացել։ Ռուսական շուկան ազատվել է արևմտյան արտադրության ապրանքներից, ու հնարավորություն կա այդ տեղը հայկական ապրանքներով լրացնելու։
Լրահոս
0