00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղություն չեն մուրում. Սեյրան Օհանյան

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Վարդանանց հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Գյումրի
«Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Վարդանանց հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Օհանյանը ՀՀ քաղաքացիներին համախմբման կոչ արեց` հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի ու միասնականության։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Խաղաղություն չեն մուրում միակողմանի, խաղաղություն ստանում են հզորությամբ, ուժով, ազգային ու միջազգային երաշխիքներով։ Այսօր Գյումրիում կազմակերպված «Զարթնի՛ր, լաո՛». դիմադրության երթ» ակցիայի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր ամբողջ պատմությունը մեզ ցույց է տվել, որ որքան մեզ հարվածում են, մենք միշտ գոտեպնդված պետք է դուրս գանք այդ հարվածներից։ Այս իշխանություններն այլ բան են ասում։ Ասում են` մեզ բանակ պետք չէ։ 1.5 տարի ոչ մի բան չեն արել բանակի մարտունակությունը վերականգնելու համար»,- ասաց Օհանյանը։
Միջազգային երաշխիքների մասով ևս, ըստ Օհանյանի, օրվա իշխանությունները տապալվել են։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Վարդանանց հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Գյումրի
«Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Վարդանանց հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
«Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Վարդանանց հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Գյումրի
«Իշխանությունները թե՛ արտաքին աշխարհի, թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից պարտադրանքի ներքո են»,- ասաց նա` հավելելով, որ պայքարն ուղղված է նրան, որ «մենք ծնկի չգանք Թուրքիայի ու Ադրբեջանի առջև»։
Օհանյանը շեշտեց, որ իշխանությունը թեև ստացել է երկիրը ղեկավարելու մանդատ, բայց ոչ այսկերպ՝ ո՛չ թրքահպատակեցման ճանապարհով։
Օհանյանը ՀՀ քաղաքացիներին համախմբման կոչ արեց` հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի ու միասնականության։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
«Stop թրքացմանը». կանայք լուռ ակցիա են իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29-ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0