https://arm.sputniknews.ru/20220429/kangnats-enq-orhasakan-martahraverneri-araj-tatvojany-hanrajin-qnnarkum-e-nakhadzernum--41489307.html
Կանգնած ենք օրհասական մարտահրավերների առջև. Թաթոյանը հանրային քննարկում է նախաձեռնում
Կանգնած ենք օրհասական մարտահրավերների առջև. Թաթոյանը հանրային քննարկում է նախաձեռնում
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանն առաջարկում է միասին քննարկել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները և գտնել դրանց լուծումները։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T17:33+0400
2022-04-29T17:33+0400
2022-04-29T18:49+0400
հայաստան
արման թաթոյան
քննարկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28646984_0:112:1600:1012_1920x0_80_0_0_3bb2c713c4becac731997cf4d617b2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը վաղը` ապրիլի 30-ին, ժամը 16.00-ին հանրային քննարկում է նախաձեռնել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Իր նախաձեռնության մասին Թաթոյանը հայտնել է Telegram-ում։Նրա խոսքով` բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առջև՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։ Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։Ապրիլի 29–ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28646984_52:0:1548:1122_1920x0_80_0_0_0cc4cdf0e0d362396656fc8fdf014862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, քննարկում
հայաստան, արման թաթոյան, քննարկում
Կանգնած ենք օրհասական մարտահրավերների առջև. Թաթոյանը հանրային քննարկում է նախաձեռնում
17:33 29.04.2022 (Թարմացված է: 18:49 29.04.2022) Արման Թաթոյանն առաջարկում է միասին քննարկել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները և գտնել դրանց լուծումները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը վաղը` ապրիլի 30-ին, ժամը 16.00-ին հանրային քննարկում է նախաձեռնել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Իր նախաձեռնության մասին Թաթոյանը հայտնել է Telegram-ում։
Նրա խոսքով` բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առջև՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:
«Սիրով ձեզ հրավիրում եմ միասին քննարկելու այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները»,- գրել է նա ու նախապես շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում
առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ
շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29–ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։