https://arm.sputniknews.ru/20220429/hraparaki-ertevekutjuny-mi-qani-rvope-katvatsahar-e-eghel-erevanum-avtvoert-e-anckacvum-41475988.html
«STOP Նիկոլ». Երևանում ավտոերթ է անցկացվում
«STOP Նիկոլ». Երևանում ավտոերթ է անցկացվում
Sputnik Արմենիա
Հրապարակից ավտոերթը շարունակվեց դեպի Տիգրան Մեծ, այնտեղից` Արշակունյաց պողոտա։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T13:47+0400
2022-04-29T13:47+0400
2022-04-29T14:29+0400
տեսանյութեր
տեսանյութ
«stop նիկոլ» ակցիա
երևան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41476981_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3bbb694ebeb01a7a03f8df1be86956e5.jpg
Երևանի Հանրապետության հրապարակի երթևեկությունը մի քանի րոպեով կաթվածահար եղավ։ Ոստիկանները փակել էին երթևեկելի հատվածը` «STOP Նիկոլ» շարժման մասնակիցներին թույլ չտալով առաջ շարժվել։Արդյունքում հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տասնյակ մեքենաներ կուտակվեցին։Հրապարակից ակցիայի ավտոմեքենաներն Արցախի ու Հայաստանի դրոշներով ընթացան դեպի Տիգրան Մեծ, այնտեղից` Արշակունյաց պողոտա։Հիշեցնենք` ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։Ապրիլի 29–ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերսկսվել են։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41476981_475:0:1915:1080_1920x0_80_0_0_21bb2618b71ff02faba192c07afe4137.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, «stop նիկոլ» ակցիա, երևան, ընդդիմություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, «stop նիկոլ» ակցիա, երևան, ընդդիմություն, видео
«STOP Նիկոլ». Երևանում ավտոերթ է անցկացվում
13:47 29.04.2022 (Թարմացված է: 14:29 29.04.2022) Հրապարակից ավտոերթը շարունակվեց դեպի Տիգրան Մեծ, այնտեղից` Արշակունյաց պողոտա։
Երևանի Հանրապետության հրապարակի երթևեկությունը մի քանի րոպեով կաթվածահար եղավ։ Ոստիկանները փակել էին երթևեկելի հատվածը` «STOP Նիկոլ» շարժման մասնակիցներին թույլ չտալով առաջ շարժվել։
Արդյունքում հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տասնյակ մեքենաներ կուտակվեցին։
Րոպեներ անց ոստիկանները ստիպված եղան բացել ճանապարհը` ակցիայի մասնակիցներին թույլ տալով շարունակել երթը։
Հրապարակից ակցիայի ավտոմեքենաներն Արցախի ու Հայաստանի դրոշներով ընթացան դեպի Տիգրան Մեծ, այնտեղից` Արշակունյաց պողոտա։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում
առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ
շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29–ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերսկսվել են։