https://arm.sputniknews.ru/20220429/eritasardnery-bvoghvoqi-akcianer-en-irakanacnum-erevanjan-buherum-41467173.html
Երիտասարդները բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում
Երիտասարդները բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» վանկարկումներով հորդորում են ուսանողությանը միանալ իրենց։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T11:23+0400
2022-04-29T11:23+0400
2022-04-29T11:32+0400
հայաստան
դրոշ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41375500_0:167:1600:1067_1920x0_80_0_0_1a411fe36f425b9f090a80b500aaccb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում։Այս պահին նրանք Ազգային ագրարային համալսարանի մոտ են ու կոչ են անում համալսարանի ուսանողներին միանալ բողոքի ակցիային։ Ցուցարարները վանկարկում են. «Ուսանո՛ղ, զարթնի՛ր»։Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության ուղեկցությամբ նրանք Արցախի դրոշը տեղադրեցին համալսարանի գլխավոր մուտքի մոտ։Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 27-ի առավոտյան երիտասարդները ակցիան սկսեցին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտ քոչարի պարելով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ-ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։Ապրիլի 28-ին երիտասարդները վերսկսեցին Երևանի բուհերում իրազեկման ակցիաները, որպեսզի հանուն Արցախի ճակատագրի ոտքի ելնի ողջ երիտասարդությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41375500_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a14108cb521eeeca55fbe4d6723eb192.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դրոշ, բողոքի ակցիա
հայաստան, դրոշ, բողոքի ակցիա
Երիտասարդները բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում
11:23 29.04.2022 (Թարմացված է: 11:32 29.04.2022) Ակցիայի մասնակիցները «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» վանկարկումներով հորդորում են ուսանողությանը միանալ իրենց։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում։
Այս պահին նրանք Ազգային ագրարային համալսարանի մոտ են ու կոչ են անում համալսարանի ուսանողներին միանալ բողոքի ակցիային։ Ցուցարարները վանկարկում են. «Ուսանո՛ղ, զարթնի՛ր»։
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության ուղեկցությամբ նրանք Արցախի դրոշը տեղադրեցին համալսարանի գլխավոր մուտքի մոտ։
«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 27-ի առավոտյան երիտասարդները ակցիան սկսեցին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտ
քոչարի պարելով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին
ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման
ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ-ական երիտասարդներն էլ
փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Ապրիլի 28-ին երիտասարդները
վերսկսեցին Երևանի բուհերում իրազեկման ակցիաները, որպեսզի հանուն Արցախի ճակատագրի ոտքի ելնի ողջ երիտասարդությունը։