https://arm.sputniknews.ru/20220429/arcakhic-tsatsuk-lgh-himnakhndri-kargavvorman-banakcutjunnern-anhnar-en-pashinjan-41471523.html
Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան
Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T12:32+0400
2022-04-29T12:32+0400
2022-04-29T13:24+0400
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28233906_0:0:1670:940_1920x0_80_0_0_af9765b3d53bcedcbd440c0091637362.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները անհնար և անտրամաբանական են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։ՀՀ վարչապետը ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։«Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - ասել է Փաշինյանը։Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ արցախցիներն ապրեն Արցախում, և Փաշինյանը մտադիր է հետևողականորեն հասնել անվտանգության ու խաղաղության կայուն երաշխիքների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28233906_186:0:1670:1113_1920x0_80_0_0_6c9d5c694fe050243f7cce66485d8967.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ
Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան
12:32 29.04.2022 (Թարմացված է: 13:24 29.04.2022) Հայաստանի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները անհնար և անտրամաբանական են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
ՀՀ վարչապետը ապրիլի 29-ին ընդունել է
Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի և
Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։
«Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։
«Հետևաբար, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է: Նման բան երևակայելը անհնար է: Սա է պատճառը, որ մենք մշտապես կապի մեջ ենք»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ արցախցիներն ապրեն Արցախում, և Փաշինյանը մտադիր է հետևողականորեն հասնել անվտանգության ու խաղաղության կայուն երաշխիքների: