https://arm.sputniknews.ru/20220429/alievy-khvosel-e-hajastani-ev-adrbejani-nerkajacucichneri-nvor-handipman-masin-41469287.html
Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Եվրամիության նախաձեռնությամբ արդեն երկու եռակողմ հանդիպում է կայացել։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T12:09+0400
2022-04-29T12:09+0400
2022-04-29T12:28+0400
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/1098/22/10982295_0:75:2999:1761_1920x0_80_0_0_4889cebaac63122166fc40bb8c0aea75.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին՝ Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:Բացի այդ, Ալիևը կրկին որոշել է Հայաստանին կոչ անել հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում «մեկուսացված կղզի» մնալ։Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1098/22/10982295_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e04184eb5e8a943788d55c697b3fcd1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, բրյուսել
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, բրյուսել
Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
12:09 29.04.2022 (Թարմացված է: 12:28 29.04.2022) Եվրամիության նախաձեռնությամբ արդեն երկու եռակողմ հանդիպում է կայացել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի և
Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին՝ Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:
«Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը մայիսի սկզբին կրկին Բրյուսելում անցկացնելու ծրագրեր կան»,- հայտարարել է Ալիևը:
Բացի այդ, Ալիևը կրկին որոշել է
Հայաստանին կոչ անել հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում «մեկուսացված կղզի» մնալ։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: