00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ակտիվների զավթում»․ որքան ռուսական գումար կարող է ծախսել ԱՄՆ-ն իր նպատակների համար

© AP Photo / Manuel Balce CenetaԿապիտոլիում, Վաշինգտոն
Կապիտոլիում, Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Կապիտոլիում, Վաշինգտոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկացիները որոշել են ձերբակալված ռուսական ակտիվներից երկու միլիոն դոլարը որպես օգնություն փոխանցել Ուկրաինային։ Ուրիշից խլելը նրանց համար նորություն չէ: Աֆղանստանից յոթ միլիարդ են խլել, Իրանից՝ էլ ավելի շատ։ Եթե Վաշինգտոնը «հավեսի ընկնի», Մոսկվան շատ բան կկորցնի:

Միխայիլ Կատկով, Ալյոնա Կազակովա, ՌԻԱ նովոստի

Հարկադիր օգնություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս օգտագործել սառեցված ռուսական միջոցները Ուկրաինային աջակցելու ու «Ռուսաստանի ժողովրդավարացման» համար (417 կոնգրեսականներ կողմ են քվեարկել, 8-ը՝ դեմ):
The New York Times թերթը գրում է, որ որպես սկիզբ կոչ են արել են նախագահ Ջո Բայդենին վաճառել պատժամիջոցների շրջանակում ձերբակալված շքեղ իրերը: Ճիշտ է, օրինագիծը, որը ակտիվների սեփականատերերին զրկում է այդ գործողությունները վիճարկելու իրավունքից, չի ընդունվել, բայց վաղ է ուրախանալ։
Բայդենը հայտարարել է, որ Կոնգրես է ուղարկում ռուս օլիգարխներին հակազդելու առաջարկների փաթեթը։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զրկենք նրանց այն գումարից, որը նրանք կուտակել են․.. Նոր մեխանիզմներ կստեղծվեն այդ սեփականության առգրավումն ու բռնագրավումը իրականացնելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օլիգարխիկ ակտիվների վաճառքից ստացված գումարներն ուղղվեն Ուկրաինային հասցված վնասի վերացմանը»,- ընդգծել է Բայդենը։
© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Կենտրոնական բանկի շենքը
Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը
Բացի այդ, Պետդեպը դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու հնարավորությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստացել է, որ Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնի բոլոր, նույնիսկ՝ նման «ապուշ» որոշումներին:
Դեռ ապրիլի կեսերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ռուս գործարարներին չեն վերադարձվի սառեցված ակտիվները: Ընդ որում՝ ինքն է դա որակավորել որպես «զավթում»։
Եվ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, երկու միլիոնով չի սահմանափակվի։ Ամերիկացիները սառեցրել են Ռուսաստանի ԿԲ-ին պատկանող, բայց Դաշնային պահուստների համակարգի հաշիվներում գտնվող հարյուր միլիարդ դոլարը։ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը չի թաքցնում, որ Սպիտակ տանը մտածում են, թե ինչպես պետք է գումարը Կիևին ուղարկեն։ Խանգարում են իրավաբանական նրբությունները։
Զելենսկու ախորժակն է՛լ ավելի մեծ է. նա ակնկալում է 400 մլրդ դոլար ԿԲ-ի և ռուս միլիարդատերերի միջոցներից:

Օրը ցերեկով թալանում են

Անցած տարի թալիբներից փախչելուց հետո ամերիկացիները սառեցրել էին Աֆղանստանին պատկանող շուրջ 7 մլրդ դոլար։ Բացատրեցին, թե դա դիվանագիտական լծակ կհանդիսանա Քաբուլի վրա ճնշում գործադրելու համար։
Միջոցների մի մասով փոխհատուցել են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժած ընտանիքներին, մնացածը մարդասիրական օգնության կգնա։ Թալիբները դա կողոպուտ անվանեցին, բայց Վաշինգտոնն ամենևին էլ չնեղվեց։ Այնտեղ հղում են անում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից քսան տարվա աֆղանական տնտեսության մեջ արված ներդրումներին։ Թեև նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է վերադարձնել այդ գումարները, քանի որ երկիրը «մազից է կախված»։
Բացի այդ, ամերիկացիները Աֆղանստանում մոտավորապես յոթ միլիարդի ռազմական սարքավորումներ են թողել։ Համենայնդեպս, այդպես է հայտնել CNN-ը՝ մեջբերելով Պենտագոնի զեկույցը՝ կազմված օրենսդիրներին ներկայացնելու նպատակով։ Ռազմական ինքնաթիռներն ու ավտոմեքենաները, զենքը, զինամթերքը ու կապի միջոցները հայտնվել են «Թալիբանի»* ձեռքին:
Իրանին դա էլ չհասավ։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սառեցված ակտիվները 100-120 միլիարդ դոլար են գնահատվում: Ընդ որում, միջոցները գտնվում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Չինաստանում, Հարավային Կորեայում, Լյուքսեմբուրգում, Ճապոնիայում և Իրաքում։ Մեծ մասը նավթից ստացված եկամուտներն են։
© AFP 2024 / Wakil KohsarԱֆղանստանցիները փորձում են հեռանալ Քաբուլից ինքնաթիռի վրա։
Афганцы забираются на самолет в аэропорту Кабула, пытаясь спастись из страны - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Աֆղանստանցիները փորձում են հեռանալ Քաբուլից ինքնաթիռի վրա։
Հեղափոխությունը տապալեց Վաշինգտոնին ձեռնտու շահ Մոհամմեդ Փահլեվիին։ Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավեցին, 66 ամերիկացիների պատանդ վերցրին։ Նրանցից վերջինին ազատ են արձակել միայն 1981-ի վերջին։

Ո՛չ դատաստան, ո՛չ գումար

«Ամերիկյան կողմի նման գործողությունները միջազգային իրավական շրջանակից դուրս են։ Ակնհայտ է, որ այդ գիծը նաև հետագայում կշարունակեն, քայլեր կձեռնարկեն, որոնք նախկինում անհնար էին թվում, - կարծում է իրավաբան-միջազգայնագետ Դմիտրի Ռոմանենկոն։ Իհարկե, խոսակցություններ կլինեն պատասխան միջոցների մասին։ Ռուսաստանը կարող է իրեն իրավունք վերապահել երկրի տարածքում կալանավորելու ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց ակտիվները։
Նա կասկածում է, որ Կոնգրեսի որոշումը կհաջողվի վիճարկել, քանի որ «ոչ ոք չի ամաչի ճնշում գործադրել» միջազգային դատարանների վրա և, իհարկե, դա Ռուսաստանի օգտին չի արվի։
© Sputnik / Антон Быстров / Անցնել մեդիապահոցԳրաֆիտի՝ Թերհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան մոտ
Граффити перед бывшим посольством США в Тегеране - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Գրաֆիտի՝ Թերհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան մոտ
«Ռուսական սառեցված երեք հարյուր միլիարդ դոլարն օգտագործելու գաղափարը հայտնել են Կիևում, իսկ հետո դրան միացել են են Վաշինգտոնում,- նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը, - բայց պարզվեց, որ դրա համար որոշակի իրավաբանական խոչընդոտներ կան։ Մի բան է հաշիվների վրա կալանք դնելը, այլ բան է ծախսել դրանց վրա եղած միջոցները։ Ազգային մարմինները կամ դատական ատյանները դրա համար բավարար չեն»։
Նրա խոսքով՝ նման բան դեռ չէր եղել։ «Այո՛, հիշեցնում է Աֆղանստանի հետ կապված իրավիճակը, բայց «Թալիբանը» արգելված ահաբեկչական կազմակերպություն է։ Դա կարելի է կիսանախադեպ համարել։ Սովորաբար միջոցները սառեցնում են, ինչպես Իրանի դեպքում, իսկ հետո լուծվում է նրանց վերադարձի հարցը։ Կամ էլ այդ ակտիվները անորոշ ժամանակով պահում են՝ օգտագործելով տնտեսական փոխհաշվարկների համար»,- ավելացրել է փորձագետը։
Ռուսական փողերը կարող են փոխանցել նաև ԵՄ երկրներին, որոնք ուկրաինացի փախստականների են ընդունել։ Սակայն ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը կասկածում է, որ այդ միջոցները ըստ նշանակության կծախսվեն։
«Ամերիկացիները սկսում են պիլոտային նախագծերից՝ ռիսկի չդիմելով ու միանգամից չասելով, որ բոլոր երեք հարյուր միլիարդը կծախսեն։ Սակայն եթե մաս-մաս օգտագործեն, ապա աստիճանաբար դա լեգիտիմ կթվա։ Այժմ կվերցնեն առաջին տրանշը, կուղարկեն Ուկրաինային՝ հումանիտար օգնության կամ ինչ-որ այլ բանի։ Եվ աստիճանաբար գումարները կավելանան։ Ու հասարակությունը կսովորի դրան»,- կարծում է Վասիլևը։
Վաշինգտոնը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում համաշխարհային ֆինանսական պրակտիկայում։ Ոչ մի երկիր չի կարող վստահ լինել, որ իր խնայողությունները անվտանգ են։
* Կազմակերպությունն ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ:
Լրահոս
0