https://arm.sputniknews.ru/20220429/44-orja-paterazmum-zvohvatsneri-harazatnery-pakecin-datakhazutjan-dimaci-pvoghvocy-41481507.html
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները փակեցին դատախազության դիմացի փողոցը
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները փակեցին դատախազության դիմացի փողոցը
Sputnik Արմենիա
Ծնողները դժգոհ են ՀՀ գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T15:26+0400
2022-04-29T15:26+0400
2022-04-29T16:47+0400
հայաստան
պատերազմ
զինծառայող
հհ դատախազություն
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41478636_0:0:1600:901_1920x0_80_0_0_b891b82c63ae084bb7d6922e65040d6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին ՀՀ գլխավոր դատախազության դիմացի փողոցը։Նրանք ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում էին պահանջում` նշելով, որ 10 րոպե ժամանակ են տալիս, այլապես կփակեն Վազգեն Սարգսյան փողոցը։Վերջիններս դժգոհ են դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։ Ծնողները դիմում-պահանջ էին ներկայացրել պատերազմի վերաբերյալ քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ չեն ստացել դիմումը, նրանք էլ վերադարձան դատախազության շենքի մոտ։Մեկ այլ ծնող էլ հայտարարեց. «Թող տանեն-բերեն, գնալու ենք, գալու ենք էնքան, մինչև մեր նպատակին հասնենք։ Մենք հետդարձի ճանապարհ չունենք։ Մեր պահանջը պիտի տանենք մինչև վերջ, պիտի պատասխան տան դավաճանները»։Ծնողները սկսեցին վանկարկել. «Նիկո՛լ, մարդասպան», «Արթո՛ւր, մարդասպան»։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն, արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։ Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին։ Քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41478636_171:0:1518:1010_1920x0_80_0_0_2e11a221c8243f76e89d0a16bb4722b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, զինծառայող, հհ դատախազություն, փողոց
հայաստան, պատերազմ, զինծառայող, հհ դատախազություն, փողոց
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները փակեցին դատախազության դիմացի փողոցը
15:26 29.04.2022 (Թարմացված է: 16:47 29.04.2022) Ծնողները դժգոհ են ՀՀ գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին ՀՀ գլխավոր դատախազության դիմացի փողոցը։
Նրանք ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում էին պահանջում` նշելով, որ 10 րոպե ժամանակ են տալիս, այլապես կփակեն Վազգեն Սարգսյան փողոցը։
Վերջիններս դժգոհ են դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։ Ծնողները դիմում-պահանջ էին ներկայացրել պատերազմի վերաբերյալ քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ չեն ստացել դիմումը, նրանք էլ վերադարձան դատախազության շենքի մոտ։
«Չեն տվել դիմումը կոմիտեին, գոնե թող իջնի, ասի դրա մասին, թող գոնե Նիկոլին կանչեն ու հարցաքննեն»,- ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ հայտարարեց. «Թող տանեն-բերեն, գնալու ենք, գալու ենք էնքան, մինչև մեր նպատակին հասնենք։ Մենք հետդարձի ճանապարհ չունենք։ Մեր պահանջը պիտի տանենք մինչև վերջ, պիտի պատասխան տան դավաճանները»։
Ծնողները սկսեցին վանկարկել. «Նիկո՛լ, մարդասպան», «Արթո՛ւր, մարդասպան»։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն, արդեն մի քանի օր է՝
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից
ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին։ Քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։