https://arm.sputniknews.ru/20220428/vochnchacvel-e-ukrainaji-zu-hrtirahretanajin-zenqzinamterqi-6-pahest-kvonashenkvov-41457830.html
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռահրետանային զենք-զինամթերքի 6 պահեստ. Կոնաշենկով
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռահրետանային զենք-զինամթերքի 6 պահեստ. Կոնաշենկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հրթիռային զորքերը մեկ օրում խոցել են ուկրաինական զորքերի կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման երկու շրջան, ոչնչացրել «Տոչկա-Ու» մարտավարական... 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T21:30+0400
2022-04-28T21:30+0400
2022-04-28T22:11+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
զենք
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ևս վեց ուկրաինական հրթիռահրետանային սպառազինության, զինամթերքի և վառելիքի պահեստներ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Կոնաշենկովը նշել է նաև, որ Ռուսաստանի հրթիռային զորքերը մեկ օրում խոցել են ուկրաինական զորքերի կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման երկու շրջան, ոչնչացրել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կայանը:Արևմուտքը դժոխային կարուսել է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում. ԶախարովաՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 302 կայանքներ և ավելի քան 5 հազար տանկ, զրահատեխնիկա ու հատուկ ռազմական ավտոմեքենաներ:Բացի այդ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռների երկու պահեստ ու հրամանատարական կետ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, զենք, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
իգոր կոնաշենկով, ուկրաինա, զենք, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռահրետանային զենք-զինամթերքի 6 պահեստ. Կոնաշենկով
21:30 28.04.2022 (Թարմացված է: 22:11 28.04.2022) Ռուսաստանի հրթիռային զորքերը մեկ օրում խոցել են ուկրաինական զորքերի կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման երկու շրջան, ոչնչացրել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կայանը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ևս վեց ուկրաինական հրթիռահրետանային սպառազինության, զինամթերքի և վառելիքի պահեստներ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ։ Ոչնչացվել են կառավարման երեք կետ, ուկրաինացի ազգայնականների կազմավորումների 22 հենակետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման յոթ շրջան, ինչպես նաև հրթիռահրետանային սպառազինության, զինամթերքի ու վառելիքի վեց պահեստ Ալեքսանդրովկա, Գուսարովկա, Դոլգենկոյե ու Բարվենկովո բնակավայրերի շրջաններում»,- ավելացրել է գեներալը:
Կոնաշենկովը նշել է նաև, որ Ռուսաստանի հրթիռային զորքերը մեկ օրում խոցել են ուկրաինական զորքերի կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման երկու շրջան, ոչնչացրել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կայանը:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 302 կայանքներ և ավելի քան 5 հազար տանկ, զրահատեխնիկա ու հատուկ ռազմական ավտոմեքենաներ:
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են 142 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 621 անօդաչու թռչող սարք, 277 զենիթային հրթիռային համալիրներ, 2629 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 302 կայան, 1154 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 2445 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է նա:
Բացի այդ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռների երկու պահեստ ու հրամանատարական կետ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։