https://arm.sputniknews.ru/20220428/vladimir-gasparjany-hh-um-e-nra-elqy-erkric-sahmanapakvats-ehakakvorupcion-kvomite-41426288.html
Վլադիմիր Գասպարյանը ՀՀ-ում է, նրա ելքը երկրից սահմանափակված է․ հակակոռուպցիոն կոմիտե
Վլադիմիր Գասպարյանը ՀՀ-ում է, նրա ելքը երկրից սահմանափակված է․ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կատարված քննչական գործողություններին։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T14:27+0400
2022-04-28T14:27+0400
2022-04-28T17:19+0400
վլադիմիր գասպարյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/01/10810132_0:0:1601:901_1920x0_80_0_0_0da9983e629dba6406d214d1b5090b63.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում է, հայտնում է ՀՀ հակառուպցիոն կոմիտեն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին։Նշվում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում են «ոչ հավաստի» լուրեր ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։«Նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»,- նշված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/01/10810132_34:0:1457:1067_1920x0_80_0_0_e50e6dc9fa654dfde74af5f739af4d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր գասպարյան, հակակոռուպցիոն կոմիտե
վլադիմիր գասպարյան, հակակոռուպցիոն կոմիտե
Վլադիմիր Գասպարյանը ՀՀ-ում է, նրա ելքը երկրից սահմանափակված է․ հակակոռուպցիոն կոմիտե
14:27 28.04.2022 (Թարմացված է: 17:19 28.04.2022) Վլադիմիր Գասպարյանը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կատարված քննչական գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում է,
հայտնում է ՀՀ հակառուպցիոն կոմիտեն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին։
Նշվում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում են «ոչ հավաստի» լուրեր ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։
«Նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ: