https://arm.sputniknews.ru/20220428/ukrainaji-hrtirahretanajin-sparazinutjan-2-pahest-e-vochnchacvel-erknqic-rd-pn-ampvopagir-41422419.html
Ուկրաինայի հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Ուկրաինայի հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T13:07+0400
2022-04-28T13:07+0400
2022-04-28T13:48+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
պահեստազոր
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41419497_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f1c8f4ae5f7e80c0d599e1289a9ff312.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գիշերվա ընթացքում օդից բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցվել Ուկրաինայի 4 ռազմական օբյեկտների, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և ռազմամթերքի երկու պահեստ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Ինչպես նշել է գեներալը, ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 18 կետ և այլ օբյեկտներ։Ռուսական ՀՕՊ համալիրներն էլ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական մեկ Սու-24 ռմբակոծիչ և 5 անօդաչու են խոցել։«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի Սու-24 ինքնաթիռ է խոցվել։ Վեսելոգորովկա, Զատիշնոյե, Նովոմիխայլովկա, Լյուբիմովկա, Խարկով բնակավայրերի շրջանում ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»,- նշել է գեներալը։Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել Խարկովի մարզի Իզիում քաղաքի հիվանդանոցի ուղղությամբ «Տոչկա-Ու» հրթիռի արձակած հարվածը։ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 67 ռազմական օբյեկտ և հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 55 վայր` ոչնչացնելով անձնակազմի ավելի քան 300 անդամի, մինչև 40 միավոր տեխնիկա, 6 կառավարման կետ։Կոնաշենկովի խոսքով` հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի շուրջ 300 կայանք է ոչնչացվել։ՌԴ ՊՆ տվյալների համաձայն` հատուկ գործողությունների սկզբից ոչնչացվել են ընդհանուր առմամբ 142 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 614 անօդաչու, 276 ԶՀՀ, 2623 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 299 կայանք, դաշտային հրետանու 1146 սարք և ականանետ, ինչպես նաև 2431 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41419497_480:0:1920:1080_1920x0_80_0_0_2d4ae663cf739ed542bc98e7846ec025.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պահեստազոր, հրթիռ
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պահեստազոր, հրթիռ
Ուկրաինայի հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
13:07 28.04.2022 (Թարմացված է: 13:48 28.04.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գիշերվա ընթացքում օդից բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցվել Ուկրաինայի 4 ռազմական օբյեկտների, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության և ռազմամթերքի երկու պահեստ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ինչպես նշել է գեներալը, ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 18 կետ և այլ օբյեկտներ։
«Հրթիռային զորքերն ու հրետանին գիշերվա ընթացքում 408 կրակային առաջադրանք են կատարել։ Կառավարման 18 կետ և կենդանի ուժի ու ռազմատեխնիկայի կենտրոնացման 383 վայր է խոցվել»,- ասել է նա։
Ռուսական ՀՕՊ համալիրներն էլ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական մեկ Սու-24 ռմբակոծիչ և 5 անօդաչու են խոցել։
«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի Սու-24 ինքնաթիռ է խոցվել։ Վեսելոգորովկա, Զատիշնոյե, Նովոմիխայլովկա, Լյուբիմովկա, Խարկով բնակավայրերի շրջանում ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»,- նշել է գեներալը։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել Խարկովի մարզի Իզիում քաղաքի հիվանդանոցի ուղղությամբ «Տոչկա-Ու» հրթիռի արձակած հարվածը։
ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 67 ռազմական օբյեկտ և հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 55 վայր` ոչնչացնելով անձնակազմի ավելի քան 300 անդամի, մինչև 40 միավոր տեխնիկա, 6 կառավարման կետ։
Կոնաշենկովի խոսքով` հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի շուրջ 300 կայանք է ոչնչացվել։
ՌԴ ՊՆ տվյալների համաձայն` հատուկ գործողությունների սկզբից ոչնչացվել են ընդհանուր առմամբ 142 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 614 անօդաչու, 276 ԶՀՀ, 2623 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 299 կայանք, դաշտային հրետանու 1146 սարք և ականանետ, ինչպես նաև 2431 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։