https://arm.sputniknews.ru/20220428/suren-papikjann-ajcelel-e-arajnagtsi-haravajin-ughghutjan-bardzradir-henaketer-41460493.html
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի հարավային ուղղության բարձրադիր հենակետեր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի հարավային ուղղության բարձրադիր հենակետեր
Sputnik Արմենիա
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նախարարին ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T23:08+0400
2022-04-28T23:08+0400
2022-04-28T23:11+0400
սուրեն պապիկյան
առաջնագիծ
սյունիք
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41460336_0:0:1024:576_1920x0_80_0_0_042fa0ab5710d53da0cd3a6c7be6b782.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։ՊՆ–ից հայտնում են, որ առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին, հետաքրքրվել հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար:Այցի արդյունքներով պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:Սուրեն Պապիկյանը հետևել է հայկական անօդաչուների փորձարկումներին
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41460336_58:0:826:576_1920x0_80_0_0_d6f9553d080eb8e912a0946e028b1ce2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, առաջնագիծ, սյունիք, զինծառայող
սուրեն պապիկյան, առաջնագիծ, սյունիք, զինծառայող
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի հարավային ուղղության բարձրադիր հենակետեր
23:08 28.04.2022 (Թարմացված է: 23:11 28.04.2022) Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նախարարին ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։
ՊՆ–ից հայտնում են, որ առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին, հետաքրքրվել հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար:
Այցի արդյունքներով պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ: