00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 8 ամսվա ընթացքում ավելի քան 800 քրգործ է հարուցվել ծանր վիրավորանքի հատկանիշներով

© Official site of the Prosecutor General's office of RAԳլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
ՀՀ դատախազությունը շեշտում է, որ նշված արարքի քրեականացումը ուղղված չէ մարդկանց միայն քրեական պատասխանատվության ենթարկելուն, այլև հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքն արմատախիլ անելուն։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Նշենք, որ ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումն ուժի մեջ է մտել 2021թ. օգոստոսի 30-ին։ ՀՀ քրեական օրենսգրքում ավելացել է նոր` 137.1 հոդվածը։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազությունում ստացվել և ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:
Երևանում հայտնաբերել են ծանր վիրավորանքի հոդվածով հետախուզվող մի տղամարդու
Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն` շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը` այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:
Ընդ որում` քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը:
Հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվողների, 762–ի դեպքում՝ այլ անձանց:
Փաշինյանին ուղղված վիրավորանքն ինչպե՞ս է ոստիկանություն «հասնում». Ֆիդանյանի պատասխանը
Ըստ ուսումնասիրությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոշ դեպքերում՝ նաև նրանց ընտանիքի անդամները:
Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում: Քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ և արտահայտություններ անելու համար: Ընդ որում՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվում չկան լրագրողներ, պաշտոնատար անձինք, 26-ի դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեն քաղաքական ուժերին հարող, համակիր անձինք, իսկ մնացած դեպքերում՝ այլ անձինք: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, որոնցից 15 գործ՝ 16 անձի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33 գործ՝ 35 անձի վերաբերյալ՝ նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:
ՀՀ դատախազությունն ընդգծել է, որ նշված արարքի քրեականացումը, դրանցով իրականացվող քրեական հետապնդումներն ուղղված են ոչ թե մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավելյալ նոր մեխանիզմների գործադրմանը, այլ հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքն արմատախիլ անելուն։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար:
«Հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Լրահոս
0