00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն և ծաղիկներ խոնարհել Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին (27 սեպտեմբերի, 2021), Երևան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն և ծաղիկներ խոնարհել Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին (27 սեպտեմբերի, 2021), Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազը զոհված զինծառայողների ծնողների դիմումը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ուղարկել է քննիչին։ Sputnik Արմենիան զրուցել է իրավաբանների հետ՝ հասկանալու, թե որքանով է հնարավոր, որ Փաշինյանն իսկապես որպես մեղադրյալ ներգրավվի։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Առաջինը օրը նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաջորդ օրը դատախազությունից ծնողներին հայտնեցին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող քննիչին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը ներկա էր դատախազին դիմումը հանձնելիս, ասաց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո դատախազությանը մի քանի հաղորդում է ներկայացվել Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց դրանցից որևէ մեկին ընթացք չի տրվել։

«Այս անգամ գլխավոր դատախազը որոշակի գործողություն կատարեց, այն է՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու տրամաբանությամբ միջնորդությունն ուղարկեց հակակոռուպցիոն կոմիտեին՝ քննության։ Այսինքն, այդպիսի բառակապակցություններով միջնորդության քննությունից մշտապես խուսափվում էր, բայց այս անգամ այդպես չեղավ»,- ասաց Վարդևանյանը։

Իսկ հավանակա՞ն է, որ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ․ Վարդևանյանի կարծիքով՝ այդպիսի ակնկալիք չկա, որովհետև քաղաքական տեսանկյունից հակակոռուպցիոն կառույցն, ըստ նրա, անկախ չի գործում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը նույնպես նման տեսակետ ունի։ Նրա կարծիքով ևս դժվար թե այս իշխանության օրոք Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի. հույս չկա, որ բոլոր փաստական հանգամանքներն օբյեկտիվ կդիտարկվեն, ու օբյեկտիվ քննություն իրականացվի։
Մասնագիտական տեսանկյունից անդրադառնալով Վարդևանյանի դիտարկմանը, որ մի քանի անգամ եղել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հաղորդում, սակայն սա առաջին դեպքն է, որ ուղարկվում է քննիչին, Սիմոնյանը բացատրեց՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ ցանկացած հաղորդում հանցագործության մասին, կլինի՝ անհատ քաղաքացիների, թե խմբերի կամ լրատվականների կողմից, պետք է հատուկ ընթացակարգով անցնի, այլ հարց է՝ որ փուլում է ավարտվում այդ դիմումի ճակատագիրը։
«Օրենսդրական պահանջ է, որ երբ կա տեղեկատվություն, անպայման պետք է սկսել քննություն այդ առնչությամբ, բայց այլ բան է՝ արդյոք դիմումը հասնո՞ւմ է քրեական գործի հարուցման, թե ոչ»,- նշեց իրավաբանը։
Ամեն դեպքում, Սիմոնյանի խոսքով՝ սա շատ կարևոր քրգործ է, որի շրջանակում կարող է այնպիսի փաստեր բացահայտվեն, որ մեր ամբողջ պետականության պատմության վրա ազդեցություն ունենան։
«Այնքան հարցեր կան, որ անպատասխան են այսօր, որոնց պատասխանը քննությունը պետք է տա, այդ թվում՝ քրեական գործի շրջանակներում քննությունը, որովհետև ես նաև հույս չունեմ, որ ԱԺ պատերազմի գործերը քննող հանձնաժողովը օբյեկտիվ եզրակացություն պետք է տա»,- հավելեց Սիմոնյանը։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը միացված վարույթով քննվում է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, այդ պատճառով այժմ որոշումը սպասվում է հակակոռուպցիոն կոմիտեից։
Լրահոս
0