https://arm.sputniknews.ru/20220428/nranq-mez-petq-e-tesnen-44-orjajum-zvohvatsneri-mi-qani-tsnvogh-gisherel-en-datakhazutjan-mvot-41421913.html
Նրանք մեզ պետք է տեսնեն. 44-օրյայում զոհվածների ծնողները գիշերել են դատախազության մոտ
Նրանք մեզ պետք է տեսնեն. 44-օրյայում զոհվածների ծնողները գիշերել են դատախազության մոտ
Sputnik Արմենիա
Ծնողներն ու հարազատները գերատեսչության շենքի առջև սպասում են Հակակոռուպցիոն կոմիտեի` Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T12:53+0400
2022-04-28T12:53+0400
2022-04-28T13:45+0400
հհ դատախազություն
արցախյան պատերազմ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41421365_0:104:1600:1004_1920x0_80_0_0_56044e1a4a5f32b62ecdce4ef36a61b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներից և անհետ կորածներից մի քանիսի ծնողներն ու հարազատները անցած գիշեր մնացել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած Ռաֆայել Օվսեյանի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ իրենք մնալու են այնքան, մինչև Հակակոռուպցիոն կոմիտեից (զբաղվում է քննչական գործառույթներով) ստանան իրենց պահանջի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման պատասխանը։«Մենք մնալու ենք այստեղ, մինչև չպատասխանեն մեզ, մնում ենք, որովհետև պետք է մեզ անընդհատ տեսնեն։ Իրենք 5-օրյա ժամկետում չպետք է մեզ որևէ բան ասեն, այլ ավելի շուտ, դրա համար էլ այստեղ ենք»,- նշեց Ղուկասյանը։Հարցին, թե կոմիտեից բավարարող պատասխան չստանալու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել, անհետ կորածի հարազատը շեշտեց` այլ քայլեր կձեռնարկենք, բայց փակագծերը չբացեց։Ներկա պահին դատախազության մոտ գիշերած ծնողների ու հարազատների մի մասը տուն է գնացել, սակայն ժամը 14։00-ին նրանք կրկին վերադառնալու են։Հիշեցնենք` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը ապրիլի 27-ին հայտնել էին, որ մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41421365_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0699c1b7f93b57c7e7abacf974817bf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա
հհ դատախազություն, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա
Նրանք մեզ պետք է տեսնեն. 44-օրյայում զոհվածների ծնողները գիշերել են դատախազության մոտ
12:53 28.04.2022 (Թարմացված է: 13:45 28.04.2022) Ծնողներն ու հարազատները գերատեսչության շենքի առջև սպասում են Հակակոռուպցիոն կոմիտեի` Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներից և անհետ կորածներից մի քանիսի ծնողներն ու հարազատները անցած գիշեր մնացել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած Ռաֆայել Օվսեյանի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ իրենք մնալու են այնքան, մինչև Հակակոռուպցիոն կոմիտեից (զբաղվում է քննչական գործառույթներով) ստանան իրենց պահանջի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման պատասխանը։
«Մենք մնալու ենք այստեղ, մինչև չպատասխանեն մեզ, մնում ենք, որովհետև պետք է մեզ անընդհատ տեսնեն։ Իրենք 5-օրյա ժամկետում չպետք է մեզ որևէ բան ասեն, այլ ավելի շուտ, դրա համար էլ այստեղ ենք»,- նշեց Ղուկասյանը։
Հարցին, թե կոմիտեից բավարարող պատասխան չստանալու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել, անհետ կորածի հարազատը շեշտեց` այլ քայլեր կձեռնարկենք, բայց փակագծերը չբացեց։
Ներկա պահին դատախազության մոտ գիշերած ծնողների ու հարազատների մի մասը տուն է գնացել, սակայն ժամը 14։00-ին նրանք կրկին վերադառնալու են։
Հիշեցնենք` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը ապրիլի 27-ին հայտնել էին, որ մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։