00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախի օմբուդսմանի՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված զեկույցը ապացույցի կարևոր աղբյուր է

Ղազարյան. ՄԱԿ–ի կողմից ընդունված Արցախի օմբուդսմանի զեկույցը ապացույցի կարևոր աղբյուր է
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի օմբուդսմանի զեկույցը ՄԱԿ-ի կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ ընդունելու իրողությանը։
Եթե Արցախի օմբուդսմանի զեկույցն իրոք ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ, ապա այն կարող է կիրառվել որպես հաստատված ճշմարտություն առաջին հերթին քաղաքական գործընթացների համար, թեև ինքնին հասկանալի է, որ ՄԱԿ-ի և այլ միջազգային ատյանների փաստաթղթերը վկայակոչվում են որպես ապացույց նաև իրավական գործընթացներում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
«Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ նման փաստաթուղթը պաշտոնական կարգավիճակ չի ստանում, միևնույն է, քանի դեռ չի հերքվում, իրավական գործընթացներում չի վիճարկվում, եթե անգամ ներկայացվում է չճանաչված հանրապետության օմբուդսմանի կողմից։ Տվյալ դեպքում, չի վիճարկվում զեկույցում արծարծվող ճշմարտությունը, ու եթե որևէ մեկն այդուհանդերձ փորձի վիճարկել, ապա կխճճվի տարբեր աղբյուրներից նույնանման փաստարկների կամ փաստերի շրջանակում, ուստի օպոնենտները սովորաբար աշխատում են լռությամբ շրջանցել նման փաստաթուղթը, այլ ոչ թե վիճարկել դրանում առկա իրողությունները»,- ասաց փաստաբանը։
Ղազարյանի դիտարկմամբ` հայկական կողմի համար վերոհիշյալ փաստաթուղթը կարևոր աղբյուր է ՄԱԿ-ի մոնիթորինգային տարբեր մարմիններում, ՄԻԵԴ-ում, միջազգային իրավական այլ ատյաններում Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները վկայակոչելու համար։
Անդրադառնալով նաև ՀՀ նախկին օմբուդսման Արման Թաթոյանի գրառմանը, ըստ որի` ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում, փաստաբանն ընդգծեց, որ քաղաքական գործընթացները ֆորմալ առումով իրավական գործընթացների վրա ազդեցություն չեն կարող ունենալ, այլ միայն կդանդաղեցնեն դրանց ընթացքը։
Ղազարյանի պնդմամբ` եթե անգամ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր, դա չի նշանակում, որ այդ փաստի ուժով բոլոր իրավական գործընթացները, որոնք ընթացքի մեջ են, դադարելու են կամ կասեցվելու են, և նոր գործընթացներ չեն սկսվելու, ճիշտ հակառակը` «խաղաղության դարաշրջան» կսկսվի, թե ոչ, իրավունակ քաղաքացիները կարող են դիմել միջազգային դատարան և պաշտպանել իրենց հիմնարար իրավունքները։
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին»։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Այն հակիրճ անդրադառնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունների փաստերին։
Մարտի 18-ին փաստաթուղթը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Լրահոս
0