https://arm.sputniknews.ru/20220428/majisi-1-ic-hh-taratsq-mutq-gortselu-sahmanapakumnery-hanvum-en-41419098.html
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են
Sputnik Արմենիա
Վերացվել է նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T11:59+0400
2022-04-28T11:59+0400
2022-04-28T12:11+0400
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
պշռ թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27668386_0:85:1600:985_1920x0_80_0_0_d8aca9407f438e46c2c4a5919a710062.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։Նախարարը հայտնեց նաև, որ ՀՀ քաղաքացիների 50 տոկոսն արդեն իսկ առաջին դեղաչափը ստացել է, իսկ ամբողջապես պատվաստված է 44.1 տոկոսը։Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27668386_88:0:1512:1068_1920x0_80_0_0_14ac2b73d875ac763895de40921a83a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պշռ թեստ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պշռ թեստ
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են
11:59 28.04.2022 (Թարմացված է: 12:11 28.04.2022) Վերացվել է նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։
Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ընդամենը 144 դեպք։ Ավելին, 14 օրերին ընթացքում մենք կորոնավիրուսի հետևանքով 1 մահվան դեպք ենք ունեցել։ Ուստի որոշել ենք, որ ՀՀ մուտք գործելիս որևէ պահանջ կորոնավիրուսի հետ առնչվող չի գործելու»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։
Նախարարը հայտնեց նաև, որ ՀՀ քաղաքացիների 50 տոկոսն արդեն իսկ առաջին դեղաչափը ստացել է, իսկ ամբողջապես պատվաստված է 44.1 տոկոսը։
Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։