https://arm.sputniknews.ru/20220428/lehakan-zvorqeri-mutqy-ukrainaji-arevmutq-karvogh-e-nranc-miavvorman-skizby-darnal-rd-ahts-41431381.html
Լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմուտք կարող է նրանց «միավորման» սկիզբը դառնալ. ՌԴ ԱՀԾ
Լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմուտք կարող է նրանց «միավորման» սկիզբը դառնալ. ՌԴ ԱՀԾ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով` Ուկրաինայի արևմտյան մարզեր լեհական զորքեր մտցնելը ծրագրվում է որպես երկու... 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T15:50+0400
2022-04-28T15:50+0400
2022-04-28T17:45+0400
ուկրաինա
ռուսաստան
լեհաստան
սահման
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/842/25/8422549_0:0:3077:1731_1920x0_80_0_0_c625421f9cd93358299cd8d3f8c4f69a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Լեհաստանի և Ուկրաինայի «միավորման» առաջին փուլը պետք է լինի լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմտյան շրջաններ՝ դրանք Ռուսաստանից պաշտպանելու պատրվակով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերը հայտարարության մեջ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն։Նախնական պայմանավորվածությունների համաձայն` այն պետք է ընթանա առանց ՆԱՏՕ-ի մանդատի, բայց «ցանկացողների» մասնակցությամբ: Վարշավան դեռ չի կարողացել պայմանավորվել «համախոհների կոալիցիայի» հավանական մասնակիցների հետ։«Գազպրոմը» դադարեցրել է դեպի Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումներըԼեհաստանի «խաղաղապահ զորակազմը», ըստ Նարիշկինի, նախատեսում են տեղակայել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ի հետ անմիջական բախման սպառնալիքը նվազագույն մակարդակի վրա է:Նարիշկինի կարծիքով` լեհական ղեկավարությունը շահագրգռված չէ իր գործողության «ավելորդ հետևանքների» հարցում, իսկ լեհ զինվորականների գերակա «մարտական խնդիրների» թվում կլինի այնտեղ տեղակայված ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինայի Ազգային գվարդիայից աստիճանաբար վերցնելը։
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/842/25/8422549_172:0:2903:2048_1920x0_80_0_0_0a91b1c3bc3d97a0012eeb0c043a88cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, լեհաստան, սահման, զինվոր
ուկրաինա, ռուսաստան, լեհաստան, սահման, զինվոր
Լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմուտք կարող է նրանց «միավորման» սկիզբը դառնալ. ՌԴ ԱՀԾ
15:50 28.04.2022 (Թարմացված է: 17:45 28.04.2022) Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով` Ուկրաինայի արևմտյան մարզեր լեհական զորքեր մտցնելը ծրագրվում է որպես երկու երկրների «միավորման» սկիզբ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Լեհաստանի և Ուկրաինայի «միավորման» առաջին փուլը պետք է լինի լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմտյան շրջաններ՝ դրանք Ռուսաստանից պաշտպանելու պատրվակով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերը հայտարարության մեջ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
««Միավորման» առաջին փուլը պետք է դառնա լեհական զորքերի մուտքը երկրի արևմտյան շրջաններ` «ռուսական ագրեսիայից պաշտպանվելու» կարգախոսով։ Ներկայում Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկվում է առաջիկա առաքելության մոդալությունը»,- ասել է Նարիշկինը։
Նախնական պայմանավորվածությունների համաձայն` այն պետք է ընթանա առանց ՆԱՏՕ-ի մանդատի, բայց «ցանկացողների» մասնակցությամբ: Վարշավան դեռ չի կարողացել պայմանավորվել «համախոհների կոալիցիայի» հավանական մասնակիցների հետ։
Լեհաստանի «խաղաղապահ զորակազմը», ըստ Նարիշկինի, նախատեսում են տեղակայել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ի հետ անմիջական բախման սպառնալիքը նվազագույն մակարդակի վրա է:
Նարիշկինի կարծիքով` լեհական ղեկավարությունը շահագրգռված չէ իր գործողության «ավելորդ հետևանքների» հարցում, իսկ լեհ զինվորականների գերակա «մարտական խնդիրների» թվում կլինի այնտեղ տեղակայված ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինայի Ազգային գվարդիայից աստիճանաբար վերցնելը։